Site rules ProZ.com-ից օգտվելու կանոններ Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։ | Կարգը | | General rules | | KudoZ - 1. General rules | | KudoZ - 2. Rules for asking | | KudoZ - 3. Rules for answering and making peer comments | | Forum rules | | Job - 1. Rules for posting | | Jobs - 2. Rules for responding to postings | | Jobs - 3. Other rules | | Blue Board rules | | Contest rules | | | # | Կայքի կանոնը | | 1 | ProZ.com-ը լեզվական ծառայությունների աշխատավայր է։ Այս կայքը լեզվի հետ աշխատող կամ լեզվական ծառայությունների կարիք ունեցող անձանց համար նախատեսված մասնագիտական հավաքատեղի է։ Որպես կանոն, բանավոր կամ գրավոր թարգմանության կամ այլ լեզվական հարցերի և այդ ծառայությունների տրամադրման հետ չառնչվող նյութեր հրապարակելն արգելված է։ [ Մանրամասների և հնարավոր բացառությունների համար, տե´ս այս կայքի Շրջանակների սահմանումը ]։ | | 2 | Օգտվողներից ակնկալվում է փոխադարձ հարգանք, պրոֆեսիոնալիզմ և արդարացի վերաբերմունք ցուցաբերել։ Կայքի օգտվողներից ակնկալվում է միմյանց նկատմամբ քաղաքավարի և բարեկիրթ լինել՝ թե´ հրապարակային ուղերձներում, թե´ մասնավոր նամակագրության մեջ։ Վիրավորանքը և հարձակումները, ինչպես նաև որևէ մեկին ցուցում տալը, որ չօգտվի կայքից, անհանդուրժելի են։ Անհանդուրժելի է նաև KudoZ-ում, թարգմանիչների ցուցակում կամ որևէ այլ վայրում անարդար առավելություն ստանալու նպատակով ձեռք առնված ցանկացած գործողություն, լինի դա մեկ օգտվողի, թե խմբի կողմից։ | | 3 | Գովազդելն արգելված է։ ProZ.com-ը կայքի հատուկ առանձնացված մասերում վճարովի գովազդ է տրամադրում։ Ֆորումներում զետեղված, անձնական էջերից ուղարկվող կամ որևէ այլ կերպ հրապարակվող չարտոնված գովազդն արգելված է։ Մրցակից կայքերի մասին քննարկումները նույնպես արգելված են՝ քանի որ նախկինում չարաշահման դեպքեր են եղել։ | | 4 | Վիրավորական արտահայտություններն արգելված են։ | | 5 | Մեծատառերը հարկավոր է չափավոր կերպով օգտագործել։ Եթե մեծատառեր օգտագործելն անհրաժեշտ չէ, գրեք փոքրատառերով։ Միայն մեծատառերով գրելը հավասարազոր է բղավելուն։ | | 6 | Իրականության խեղաթյուրումը և խաբեությունն արգելված են։ ProZ.com-ից կարելի է օգտվել՝ առանց Ձեր անունը բացահայտելու։ Սակայն այլ անձանց նմանակելը, կեղծ ինքնություն օգտագործելը կամ որևէ այլ կերպ ուրիշներին մոլորության մեջ գցելու փորձերն անհանդուրժելի են։ | | 7 | Մեկ հոգու մեկ անձնական էջ է թույլատրված։ Սահմանափակումները շրջանցելու կամ առավելություն ստանալու նպատակով նոր անձնական էջ ստեղծելն արգելված է։ (Սակայն թույլատրվում է ունենալ մեկ անձնական էջ Ձեզ համար, իսկ մեկ այլ անձնական էջ՝ Ձեր գրանցված ձեռնարկության համար։) | | Կիրարկումը
Անձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը.
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար.
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն.
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի.
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները.
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից)
Անդամության դադարեցումը
Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:
Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:
Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:
Պարզաբանում
Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել: | | | | | X Sign in to your ProZ.com account... | | | | | | Request help Site documentation |