Կայքի կանոնները

ProZ.com-ից օգտվելու կանոններ

Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։


Կայքի կանոնը

1 ProZ.com-ի Blue Board-ը գրավոր և բանավոր թարգմանության և լեզվի հետ կապված այլ տիպի պատվերների պատվիրատուներին գտնելու և պատվիրատուների հետ կրկին աշխատելու ցանկության մասին գրանցումներ զետեղելու համար նախատեսված տվյալների շտեմարան է։
Blue Board-ն այլ նպատակներով օգտագործելն արգելված է։
2 Նախքան Blue Board-ում գրանցում զետեղելը որոշակի պայմաններ պետք է բավարարվեն։
Տվյալ պատվիրատուի հետ կրկին աշխատելու ցանկության մասին գրանցումները թույլատրվում են միայն այն դեպքում, երբ (1) պաշտոնապես պատվիրված աշխատանքը կատարվել է ամբողջությամբ և ուղարկվել ժամանակին և (2) պատվերն ուղարկելուց հետո որոշակի կարճ ժամանակի ընթացքում դրա որակի հետ կապված բողոքներ չեն եղել։ Բանակցությունների, փորձնական թարգմանությունների կամ այլ տիպի նախնական շփումների հիման վրա գրանցում զետեղելն արգելված է։
3 Պատասխան ստանալուց հետո գրանցումն անհնար է խմբագրել։
Ծառայություն տրամադրողին թույլատրված է մեկ հակիրճ գրանցում զետեղել, իսկ պատվիրատուին թույլատրված է մեկ հակիրճ պատասխան զետեղել։ (Նկատի ունեցեք, որ մինչև պատվիրատուի պատասխանը գրանցումը կարելի է խմբագրել։)
4 Զետեղելուց հետո պատասխանը հնարավոր չէ խմբագրել։
5 Կայքի օգտվողներին թույլատրվում է մեկ պատվիրատուի վերաբերյալ տարեկան միայն մեկ գրանցում զետեղել։
Լրացուցիչ գրանցում կարելի է կատարել միայն տարին մեկ անգամ, այն պայմանով, որ վերջին գրանցումից հետո նոր պատվեր կատարված լինի։
6 Ինքն իր մասին գրանցում կատարել չի թույլատրվում։
Blue Board-ում տեղ գտած պատվիրատուները և պատվիրատու ընկերությունների տերերն ու աշխատակիցներն իրավունք չունեն իրենք իրենց կամ իրենց ընկերությունների հետ «կրկին աշխատելու ցանկության» վերաբերյալ գրանցումներ զետեղելու։
7 Զրպարտելն արգելված է։
Blue Board-ը չի կարելի օգտագործել որևէ անհատի կամ ձեռնարկության զրպարտելու նպատակով։ Գրանցումները, գրանցումներին կից դիտողությունները և պատասխանները պետք է վերաբերեն բացառապես կրկին աշխատելու ցանկությանը։
8 Արգելվում է որևէ կերպ ազդել մեկ այլ անձի կողմից Blue Board-ն օգտագործելու վրա։
Արգելված է ստիպել որևէ մեկին փոխել Blue Board-ում իր զետեղած գրանցումը, ինչպես նաև նոր գրանցում կամ հատուկ պատվերով պատասխան զետեղել։ (Ծառայություններ տրամադրողներին կամ պատվիրատուներին կարելի է հրավիրել գրանցումներ կատարել կամ պատասխաններ զետեղել, եթե փորձ չի արվում ազդել նրանց գրանցման կամ պատասխանի բովանդակության վրա։)
9 Blue Board-ը չի կարելի օգտագործել որևէ մեկին հարկադրելու նպատակով։
Խստորեն արգելված է օգտագործել կամ սպառնալ օգտագործել Blue Board-ը՝ որևէ պատվիրատուի կամ ծառայություն տրամադրողի ստիպելու համար որևէ քայլի դիմել։
10 Blue Board-ի մատյանները պատվերների հետ կապված որևէ գործողությունից հետո առնվազն վեց ամիս կմնան իրենց տեղում։
Պատվիրատուի խնդրանքով ProZ.com-ը Blue Board-ից կհեռացնի որոշ վավերապայմաններ, եթե բերվում են կոնկրետ պատճառներ։ Սակայն մեծ մասամբ նման խնդրանքը կկատարվի միայն այն բանից հետո, երբ տվյալ պատվիրատուի վերջին հայտնի պատվերից առնվազն վեց ամիս անցած լինի։

Վերոհիշյալ կանոններին խստիվ հետևելը պարտադիր պայման է մշտապես կայքից օգտվելու իրավունք ունենալու համար։

Կիրարկումը

Անձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը;
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար;
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն;
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի;
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները;
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից):

Անդամության դադարեցումը

Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:

Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:

Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:

Պատվիրատուների նկատմամբ կիրառվում է կայքեջի Դադարեցման քաղաքականությունը:


Պարզաբանում

Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել:

Request help


Site Documentation


The member services and support team
Jared

Jared

Lucia

Lucia

Alejandro

Alejandro

Helen

Helen

Yana

Yana

Maria D

Maria D

Karen

Karen

Enrique Manzo

Enrique Manzo

Evelio

Evelio

Julieta

Julieta

Mariano

Mariano

Hayjor Roca

Hayjor Roca

Andrea

Andrea

Rocio Tempore

Rocio Tempore

Rocio Palacios

Rocio Palacios

Ezequiel

Ezequiel

Your current localization setting

հայերեն

Select a language

All of ProZ.com
  • All of ProZ.com
  • Բառերի որոնում
  • Պատվերներ
  • Ֆորումներ
  • Multiple search