Կայքի կանոնները

ProZ.com-ից օգտվելու կանոններ

Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։


Կայքի կանոնը

1 ProZ.com-ի ֆորումները նախատեսված են միայն ProZ.com-ի շրջանակներում քննարկումներ իրականացնելու համար։
Քննարկման համար ընդունելի նյութերն են՝ լեզուն և լեզվական ծառայությունները (գրավոր և բանավոր թարգմանությունը, տեղայնացումը, տողատակի թարգմանությունը և այլն), ինչպես նաև լեզվի մասնագետների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող գործարարական և տեխնիկական հարցերը և նրանց աշխատանքը։ Լեզվի կամ թարգմանության, ինչպես նաև լեզվական և թարգմանական գործունեության հետ կապ չունեցող նյութերն արգելված են։ Քաղաքական, կրոնական կամ այլապես կասկածելի բնույթի նյութերը կամ այն նյութերը, որոնք կարող են վիրավորական լինել այլ օգտվողների համար, կհեռացվեն՝ անկախ արտահայտված հայացքներից։ [ Մանրամասների համար, տե´ս այս կայքի Շրջանակների սահմանումը
2 Ֆորումում հրապարակողները պետք է մանրամասն վերնագիր գրեն և իրենց նյութը հրապարակեն համապատասխան ֆորումում։
Քանի որ ProZ.com-ի ֆորումները խիստ գործուն են, այս շտեմարանի օգտակարությունն ապահովելու համար հարկավոր է հոգատար վերաբերմունք ցուցաբերել։ Հրապարակված նյութերի վերնագրերը պետք է լավ նկարագրեն բովանդակությունը և, երբ դա հնարավոր է, պարունակեն նյութի հիմնական միտքը։ (Նկատի ունեցեք, որ հստակության և արխիվային նյութերը կազմակերպելու նկատառումներով մոդերատորները լիազորված են խմբագրել վերնագրերը, և նյութերը մի ֆորումից մեկ այլ ֆորում փոխադրել։ Մոդերատորները չեն կարող փոխել հրապարակված նյութի բովանդակությունը։)
3 Չի թույլատրվում միևնույն նյութը մեկից ավելի անգամ հրապարակել։
Միևնույն նյութը մի հրապարակեք մեկից ավելի անգամ, մեկից ավելի ֆորումում։
4 Պատասխանները չպետք է շեղվեն քննարկվող նյութից։
Երբ պատասխանում եք մեկ այլ անդամի կողմից առաջարկված քննարկմանը, մի շեղվեք նյութից։ Քննարկման նյութը փոխելու համար անհրաժեշտ է նոր նյութ հրապարակել։
5 Այլ անձանց կարծիքը շահարկելն արգելված է։
Արգելված է առանց թույլտվության դիտողություն կատարել այլ անձանց կարծիքի վերաբերյալ («Կարծես թե Ջենին մտածում է...»)։
6 Նյութը կողպելուց հետո քննարկումը չի կարող վերսկսվել։
ProZ.com-ի անձնակազմի կամ մոդերատորների կողմից կողպված կամ թաքցված շարքերում պարունակվող քննարկումները չեն կարող վերսկսվել։ Շարքը կողպելուց հետո դրանում պարունակվող ուղերձները չեն կարող խմբագրվել։
7 Պետք է օգտագործվի տվյալ ֆորումի համար սահմանված լեզուն։
Յուրաքանչյուր ֆորումի համար աշխատանքային լեզու է սահմանվում, և քննարկմանը մասնակցելիս անհրաժեշտ է հնարավորության սահմաններում այդ լեզուն օգտագործել։ Երբ ֆորումի համար լեզու սահմանված չէ, աշխատանքային լեզուն անգլերենն է։
8 Կոնկրետ պատվիրատուների մասին քննարկումներն արգելված են։
Կոնկրետ պատվիրատուի մասին (անունով, հղումով կամ որևէ այլ կերպ նրա ինքնությունը բացահայտելով) դրական կամ բացասական կարծիք կամ դիտողություն հրապարակելն արգելված է։ (Պատվիրատուի հետ կրկին աշխատելու հավանականությունը ցույց տալու համար կայքի օգտվողները պետք է օգտագործեն ProZ.com-ի Blue Board-ը։)
9 Հեղինակային իրավունքը հարգելու համար պատասխանատու է տեքստը հրապարակողը։
Արգելված է առանց թույլտվության օգտագործել պաշտպանված (հեղինակային իրավունքով, առևտրանիշով կամ որևէ այլ կերպ) նյութեր։ Եթե հրատարակչից թույլտվություն ստացված չէ, ապա կարելի է հրապարակել միայն հատվածներ կամ հղումներ։ Եթե թույլտվություն կա, ապա դա պետք է հստակորեն նշված լինի։
10 Իրավական մեկնաբանություններն արգելված են
Ֆորումներում չի կարելի ProZ.com-ի սկզբունքների և հատկանիշների իրավական մեկնաբանություն կատարել կամ քննարկել դրանց օրինականությունը։ Նման հարցերով հարկավոր է գրավոր կերպով դիմել ProZ.com-ի կենտրոնական գրասենյակ։
11 Օգտագործել կայքի հատուկ առանձնացված բաժինները
Ֆորումները չպետք է օգտագործվեն այնպիսի հարցերի քննարկման համար, որոնց համար հատուկ բաժիններ են առանձնացված կայքում։
12 The Certified PRO network screening process should not be discussed in the forums.
To maintain the integrity of the screening process for the Certified PRO network, specifics of the process should not be discussed in the forums. Details related to one's personal experience in the screening process for the Certified PRO network, including reasons received for acceptance or denial of one's application, should not be discussed in the forums. Questions may be submitted via support request.
13 Announcing non-ProZ.com events via the forums is only permitted in the "Language Industry Events & Announcements" forum.
One announcement may be posted per event either in the Language Industry Events & Announcements forum or via the Translation news service. Additional announcements (e.g. "reminder", "final call") are not allowed. Events should not be announced anywhere else in the forums. An exception is allowed for non-English or country-specific forums; an event may be posted once, in one non-English or country-specific forum (not in addition to, but in lieu of a post in the Events and Announcements forum or Translation news).

Վերոհիշյալ կանոններին խստիվ հետևելը պարտադիր պայման է մշտապես կայքից օգտվելու իրավունք ունենալու համար։

Կիրարկումը

Անձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը;
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար;
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն;
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի;
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները;
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից):

Անդամության դադարեցումը

Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:

Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:

Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:

Պատվիրատուների նկատմամբ կիրառվում է կայքեջի Դադարեցման քաղաքականությունը:


Պարզաբանում

Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել:

Request help


Site Documentation


The member services and support team
Jared

Jared

Lucia

Lucia

Alejandro

Alejandro

Helen

Helen

Yana

Yana

Maria D

Maria D

Karen

Karen

Enrique Manzo

Enrique Manzo

Evelio

Evelio

Julieta

Julieta

Mariano

Mariano

Hayjor Roca

Hayjor Roca

Andrea

Andrea

Rocio Tempore

Rocio Tempore

Rocio Palacios

Rocio Palacios

Ezequiel

Ezequiel

Your current localization setting

հայերեն

Select a language

All of ProZ.com
  • All of ProZ.com
  • Բառերի որոնում
  • Պատվերներ
  • Ֆորումներ
  • Multiple search