Կայքի կանոնները
ProZ.com-ից օգտվելու կանոններ
Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։
Կարգը
Կայքի կանոնը
1.1 |
ProZ.com-ի պատվերների զետեղման համակարգը բացառապես լեզվի մասնագետների համար հետաքրքրություն ներկայացնող պատվերների համար է նախատեսված։
Չի թույլատրվում այնպիսի պատվերներ զետեղել, որոնք կապված չեն աշխատանքի հետ կամ վերաբերում են այնպիսի աշխատանքի, որը հետաքրքրություն չի ներկայացնում գրավոր կամ բանավոր թարգմանիչների կամ լեզվի այլ մասնագետների համար։ |
1.2 |
Զետեղված պատվերները պետք է լինեն վճարովի աշխատանքի վերաբերյալ։
Զետեղված պատվերները պետք է պատվիրատուի կողմից վճարում նախատեսեն ապագա ծառայություն տրամադրողին։ (Բացառություն են կազմում պաշտոնապես որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գրանցված կազմակերպությունները (պահանջվում է հղում), որոնք կարող են վճարում չպահանջող պատվերներ զետեղել։) Արգելվում է պատվերների զետեղման էջն օգտագործել որևէ ծառայություն գովազդելու նպատակով։ Ոչ մի դեպքում պատվեր զետեղողին որևէ տիպի վճարում չի կարող առաջարկվել։ |
1.3 |
Անընդունելի բովանդակություն ունեցող հատվածները չպետք է տեղ գտնեն զետեղված պատվերի տեքստում։
Զետեղված պատվերի տեքստը չպետք է պարունակի քաղաքական բնույթի, միայն չափահասների համար նախատեսված կամ որևէ այլ կերպ վիրավորական տողեր։ |
1.4 |
Առանց անհրաժեշտության չի կարելի պատվերը մեկից ավելի անգամ հրապարակել։
Պատվերը պետք է միայն մեկ անգամ զետեղվի, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվերների զետեղման համակարգի սահմանափակումների պատճառով անհրաժեշտ է այն մեկից ավելի անգամ զետեղել։ (Մեկ պատվերի մեջ կարելի է մեկից ավելի լեզու պահանջող աշխատանք առաջարկել։) |
1.5 |
Ամսեկան միայն մեկ անգամ կարելի է մասնագետներին հրավիրել ուղարկել իրենց աշխատանքային ինքնակենսագրությունները (այսինքն՝ «հնարավոր ապագա պատվեր» զետեղել)։
Ամսեկան միայն մեկ անգամ կարելի է մասնագետներին հրավիրել հնարավոր ապագա պատվերների համար դիմելու՝ առանց կոնկրետ պատվեր առաջարկելու։ Յուրաքանչյուր հրավերի դեպքում կարելի է առավելագույնը հինգ պատվեր զետեղել։ (Նկատի ունեցեք, որ Blue Board-ի միջոցով կարելի է նշել Ձեր ցանկացած հմտությունները և դիմումներ ստանալ մասնագետներից։) |
1.6 |
Գաղտնիության պահպանումը պատվեր զետեղողի պարտականությունն է։
Պատվերների զետեղման էջը մի օգտագործեք զգայուն բնույթի պատվերներ զետեղելու համար։ Մասնագետների ցուցակից ընտրեք Ձեր պահանջներին համապատասխանող մասնագետի և ուղղակի դիմեք նրան։ |
1.7 |
Զետեղված պատվերները պետք է չհակասեն համապատասխան երկրների օրենսդրությանը։
Պատվեր զետեղողը պատասխանատու է այն բանի համար, որ իր պատվերը չհակասի ինչպես իր երկրի օրենքներին այնպես էլ ProZ.com-ի կանոններին։ |
1.8 |
Չի թույլատրվում երրորդ կողմի անունից պատվեր զետեղել։
Պատվերների զետեղման համակարգի օգնությամբ միայն սեփական պատվերները հրապարակեք։ |
1.9 |
Ձեզ հետ կապ հաստատելու բոլոր պահանջվող տվյալները պետք է տրամադրվեն։
Պատվիրատուի հետ կապ հաստատելու այն տվյալները, որոնք նշված են որպես պարտադիր, պետք է տրամադրվեն։ Ոչ ամբողջական տվյալներ պարունակող պատվերները կարող են հեռացվել ProZ.com-ի անձնակազմի կամ մոդերատորների կողմից։ (Նկատի ունեցեք, որ հնարավոր է այնպիսի տարբերակ ընտրել, որ որոշ տվյալներ տեսանելի չլինեն այցելուներին, սակայն դրանք պետք է այնուամենայնիվ նշված լինեն։) |
1.10 |
Վճարման պարտավորությունները պետք է կատարվեն։
Եթե զեկույցներ ստացվեն այն մասին, որ համաձայնեցված վճարումը չի ստացվել պատվիրատուից (անկախ նրանից՝ պատվերը ProZ.com-ի միջոցով է ստացվել, թե որևէ այլ կերպ), պատվիրատուին այլևս չի թույլատրվի պատվերներ զետեղել։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե´ս անդամության լուծարման սկզբունքները։ |
1.11 |
Հրապարակվելուց հետո պատվերի տեքստը հնարավոր չէ խմբագրել։
(Սակայն հնարավոր է ծանոթություններ ավելացնել։) |
1.12 |
Զետեղված պատվերները չեն կարող պատվերի հետ չառնչվող դիտողություններ պարունակել գների և վճարման մասին։
Պատվեր զետեղելիս պատվիրատուն կարող է նշել իր բյուջեն։ Սակայն չի թույլատրվում աշխատանքի բնույթի հետ չառնչվող դիտողություններ կատարել գների վերաբերյալ։ |
Վերոհիշյալ կանոններին խստիվ հետևելը պարտադիր պայման է մշտապես կայքից օգտվելու իրավունք ունենալու համար։
ԿիրարկումըԱնձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը;
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար;
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն;
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի;
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները;
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից):
Անդամության դադարեցումը
Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:
Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:
Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:
Պատվիրատուների նկատմամբ կիրառվում է կայքեջի Դադարեցման քաղաքականությունը:
Պարզաբանում
Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել: