Կայքի կանոնները
ProZ.com-ից օգտվելու կանոններ
Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։
Կարգը
Կայքի կանոնը
3.1 |
Վստահության աստիճանը պետք է նշվի հարցի էջում գտնվող համակարգի օգնությամբ։
Պատասխանողները պետք է վստահության սանդղակի օգնությամբ ցույց տան իրենց վստահության աստիճանը՝ իրենց առաջարկած պատասխանի հարցում։ Երբեմն կարելի է գուշակումներ կատարել, սակայն դա չպետք է կանոնավոր բնույթ կրի։ |
3.2 |
Մեծ տեքստերի դեպքում նախընտրելի է հղում տրամադրել, քան երկար տեքստ կրկնօրինակել։
Համացանցում գտնվող տեղեկություններ պարունակող պատասխանը հիմնավորելիս նախընտրելի է ոչ թե տեքստն ամբողջությամբ հրապարակել, այլ բերել միայն մի փոքր մասը և համապատասխան հղում տրամադրել այն անձանց համար, ովքեր ցանկանում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ։ |
3.3 |
Սովորաբար պատասխանողը պետք է մեկ հարցին մեկից ոչ ավելի պատասխան տա։
Երբեմն կարող են բացառություններ լինել, սակայն օգտվողները չպետք է սովորություն դարձնեն մեկից ավելի պատասխան տալ KudoZ-ի մեկ հարցին։ |
3.4 |
Այլ օգտվողի պատասխանի վերաբերյալ կարծիք հայտնելու միակ ընդունելի եղանակը նրա պատասխանի դիտողությունների բաժնում Ձեր կարծիքը հայտնելն է։
Արգելված է պատասխանի կամ բացատրության բաժիններն օգտագործել հեղինակի առաջարկի վերաբերյալ դիտողություն անելու համար։ |
3.5 |
Գործընկերների դիտողությունները պետք է բացառապես լեզվաբանական բնույթի լինեն։
Ինչպես կայքի այլ բաժիններում, գործընկերոջ դիտողություններում անձնական բնույթի ակնարկներն արգելվում են։ Դիտողությունը պետք է հիմնված լինի միայն տրված պատասխանի լեզվաբանական գնահատման վրա։ Նախընտրելի է դիտողությունների հետ միասին տեղեկատու նյութեր տրամադրելը։ |
3.6 |
No attempt may be made to influence others' decisions.
Encouraging an asker to choose one's own suggested translation, or peers to agree with one's own answers and/or disagree with answers provided by others, is prohibited. |
3.7 |
Commentary on askers or answerers, and their postings or decisions to post, is not allowed.
Comments or insinuations concerning an answerer's or asker's experience or profile, his/her decision to post a certain question or answer, grade or close a question in a certain way, make a certain glossary entry, etc., are strictly prohibited (whether posted publicly, made directly to the person in question, or made to another site user). |
Վերոհիշյալ կանոններին խստիվ հետևելը պարտադիր պայման է մշտապես կայքից օգտվելու իրավունք ունենալու համար։
ԿիրարկումըԱնձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը;
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար;
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն;
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի;
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները;
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից):
Անդամության դադարեցումը
Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:
Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:
Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:
Պատվիրատուների նկատմամբ կիրառվում է կայքեջի Դադարեցման քաղաքականությունը:
Պարզաբանում
Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել: