Կայքի կանոնները

ProZ.com-ից օգտվելու կանոններ

Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։


Կայքի կանոնը

2.1 KudoZ-ն բառերի թարգմանության հարցում օգնություն ստանալու համար պետք է օգտագործվի միայն այն ժամանակ, երբ մնացած բոլոր միջոցներն արդյունք չեն տալիս։
Առկա շտեմարաններն են՝ KudoZ-ի արխիվները (KudoZ > ProZ.com-ի բառեզրերի որոնումը հիմնական ընտրացանկից), բառարանները, որոնման համակարգերը և այլն։ Եթե թարգմանությունը հայտնաբերվում է այլ տեղում, բայց այնուամենայնիվ հարցնողը որոշում է տալ հարցը, հարկավոր է հարցի մեջ ներառել այլ տեղում հայտնաբերված տեղեկությունը և բացատրություն տալ, թե ինչ լրացուցիչ տեղեկություն է հարկավոր։
2.2 KudoZ-ի միջոցով թարգմանության համար զետեղված տեքստերը չպետք է գերազանցեն մոտավորապես (10) բառը։
Ավելի երկար տեքստերի համար խորհուրդ է տրվում մասնագետների ցուցակի կամ պատվերների զետեղման համակարգի օգնությամբ համապատասխան թարգմանիչ գտնել։
2.3 Մեկ հարցը կարող է միայն մեկ բառեզր պարունակել։
KudoZ-ի մեկ հարցում մի քանի բառ հարցնելը խոչընդոտում է բառացանկը լրացնելուն։
2.4 Յուրաքանչյուր հարցի հետ պետք է բավարար չափով համատեքստ տրամադրվի։
Երբ համատեքստ չկա, հարկավոր է նշել ոլորտը և փաստաթղթի տեսակը։ Կարող է օգտակար լինել օրինակ բերել այն նախադասությունները կամ պարբերությունները, որտեղ հանդիպում է խնդրո առարկա բառեզրը։
2.5 KudoZ-ի հարցերը պետք է ինչպես հարկն է դասակարգվեն։
Հարց տալիս հարկավոր է ընտրել լեզվական զույգը, կարգը (ՊՐՈ ԿԱՄ ոչ ՊՐՈ), ամենամոտ ընդհանուր և մանրամասն ոլորտը։ «Ընդհանուր» և «այլ» տարբերակները չպետք է ընտրվեն, երբ կարելի է առավել կոնկրետ ոլորտ նշել։
2.6 Հարցնողը պետք է փակի իր հարցը։
Փակեք հարցը ընտրելով այն պատասխանը, որն ամենաօգտակարն եք համարում (և միավորներ շնորհելով, եթե հարցը «առանց միավորների» հարց չէ)։ Որոշակի ժամանակահատվածում իրենց հարցերը չփակող հարցնողները զրկվում են նոր հարցեր տալու իրավունքից։ (Նկատի ունեցեք, երբ ոչ մի պատասխան օգտակար չի համարվում, կարելի է հարցը փակել առանց ընտրելու ամենաօգտակար պատասխանը։)
2.7 Հարցը փակելիս հարկավոր է գրանցում կատարել բառացանկում։
Հարցը փակելիս հարցնողից ակնկալվում է գրանցում կատարել բառացանկի գրանցումների համար նախատեսված էջում (թարգմանվող և թարգմանության բառեզրերն առաջարկվում են բառացանկի էջում)։ Բացառություն են կազմում այն հարցերը, որոնք բառացանկում ավելացնելն անիմաստ է։
2.8 Սահմանափակումներ են գործում օրեկան և շաբաթական տրվելիք KudoZ-ի հարցերի նկատմամբ։
Կախված հարցնողի անդամության կարգավիճակից գործում է ավտոմատ սահմանափակում։ Այդ սահմանափակումները շրջանցելու փորձ կատարելն արգելված է։
2.9 Guidelines:
"Help" KudoZ should be used for requesting terms help after having searched the KudoZ term search and other resources. When asking a question, sufficient context should be provided. Even when there is no other context, the subject area and type of document should be indicated. It can be helpful to enter sentences or paragraphs where the term in question occurs. See a more detailed description here.

Վերոհիշյալ կանոններին խստիվ հետևելը պարտադիր պայման է մշտապես կայքից օգտվելու իրավունք ունենալու համար։

Կիրարկումը

Անձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը;
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար;
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն;
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի;
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները;
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից):

Անդամության դադարեցումը

Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:

Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:

Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:

Պատվիրատուների նկատմամբ կիրառվում է կայքեջի Դադարեցման քաղաքականությունը:


Պարզաբանում

Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել:

Request help


Site Documentation


The member services and support team
Jared

Jared

Lucia

Lucia

Alejandro

Alejandro

Helen

Helen

Yana

Yana

Maria D

Maria D

Karen

Karen

Enrique Manzo

Enrique Manzo

Evelio

Evelio

Julieta

Julieta

Mariano

Mariano

Hayjor Roca

Hayjor Roca

Andrea

Andrea

Rocio Tempore

Rocio Tempore

Rocio Palacios

Rocio Palacios

Ezequiel

Ezequiel

Your current localization setting

հայերեն

Select a language

All of ProZ.com
  • All of ProZ.com
  • Բառերի որոնում
  • Պատվերներ
  • Ֆորումներ
  • Multiple search