Կայքի կանոնները

ProZ.com-ից օգտվելու կանոններ

Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։


Կայքի կանոնը

1.1 KudoZ-ն միայն բառերի հարցում օգնություն ստանալու համար է նախատեսված։
Այս էջը գովազդի, քննարկման կամ բառերի թարգմանության հարցում օգնություն ստանալուց կամ տրամադրելուց տարբեր նպատակներով օգտագործելն արգելված է։
1.2 KudoZ-ի շրջանակները սահմանափակված են լեզվով։
KudoZ-ի հետ առնչվող բոլոր ուղերձները պետք է սահմանափակվեն տվյալ բառի շրջանակներով։ KudoZ-ում, ինչպես այլ վայրերում, անձնական բնույթի դիտողություններն արգելված էն։
1.3 1.3. Տեքստերի ներմուծման վանդակները պետք է օգտագործվեն միայն այն նպատակներով, որոնց համար դրանք նախատեսված են։
Օրինակ՝
  • «Հարցնել հարցնողին» վանդակը թույլ է տալիս լրացուցիչ տեղեկություններ պահանջել հարցի կամ համատեքստի վերաբերյալ։
  • Պատասխանողի բացատրության վանդակը թույլ է տալիս հիմնավորել առաջարկված թարգմանությունը։
  • Տեղեկությունների վանդակները թույլ են տալիս համացանցից հղումներ տրամադրել, որոնք կարող են ստուգել հարցնողը և այլ անձինք։
Վերը նշված բաժիններն այլ նպատակներով օգտագործելն արգելված է։ Օրինակ «3 տարի բժշկություն եմ սովորել» տիպի դիտողությունները պետք է նշվեն ոչ թե տեղեկությունների վանդակում այլ բացատրության վանդակում։
1.4 Բառացանկի ձևը պետք է պահպանվի։
KudoZ-ի հարցերի և պատասխանների վրա հիմնված սևագիր բառացանկերը ստեղծվում են ավտոմատ կերպով։ Այդ պատճառով, բառեզրերի համար նախատեսված վանդակներում չպետք է մուտքագրվեն այնպիսի արտահայտություններ, ինչպես «Տես ստորև», չակերտներ, անհարկի մեծատառեր և ցանկացած այլ բան, որը բառարաններում չի օգտագործվում։
1.5 Care should be taken not to disclose confidential information in KudoZ postings.
In most cases, client names should not be disclosed in a KudoZ posting. Consideration should also be given to whether the term or context would disclose confidential information by its nature.

Վերոհիշյալ կանոններին խստիվ հետևելը պարտադիր պայման է մշտապես կայքից օգտվելու իրավունք ունենալու համար։

Կիրարկումը

Անձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը;
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար;
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն;
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի;
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները;
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից):

Անդամության դադարեցումը

Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:

Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:

Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:

Պատվիրատուների նկատմամբ կիրառվում է կայքեջի Դադարեցման քաղաքականությունը:


Պարզաբանում

Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել:

Request help


Site Documentation


The member services and support team
Jared

Jared

Lucia

Lucia

Alejandro

Alejandro

Helen

Helen

Yana

Yana

Maria D

Maria D

Karen

Karen

Enrique Manzo

Enrique Manzo

Evelio

Evelio

Julieta

Julieta

Mariano

Mariano

Hayjor Roca

Hayjor Roca

Andrea

Andrea

Rocio Tempore

Rocio Tempore

Rocio Palacios

Rocio Palacios

Ezequiel

Ezequiel

Your current localization setting

հայերեն

Select a language

All of ProZ.com
  • All of ProZ.com
  • Բառերի որոնում
  • Պատվերներ
  • Ֆորումներ
  • Multiple search