This site uses cookies.
Some of these cookies are essential to the operation of the site,
while others help to improve your experience by providing insights into how the site is being used.
For more information, please see the ProZ.com privacy policy.
Թարգմանության որակի համար մշակվել է ստուգազննման գործընթաց՝ համաձայն EN 15038 ստանդարտում շարադրված ուղեցույց սկզբունքների: Թարգմանիչների համար տարբեր միջոցներ են օգտագործվում՝ հաստատելու EN 15038-ում պահանջվող «որակավորումները», ներառյալ հավատարմագրերի ստուգումը, որոնք դիմորդները ստացել են ամբողջ աշխարհի միություններից, ինչպիսիք են Ամերիկյան թարգմանիչների ընկերակցությունը (American Translator Association) (ԱՄՆ), Լեզվաբանների հավաստագրված ինստիտուտը (Chartered Institute of Linguists) (ՄԹ): (Հնարավոր է՝ ուսումնասիրման գործընթացի ժամանակ հաշվի առնվեն գործընկերների կամ պատվիրատուների գնահատականները և այլ տվյալներ, հատկապես այն լեզվական զույգերում ու բնագավառներում, որտեղ ստուգված հավատարմագրերը կարող են դյուրամատչելի չլինել:)
02 Գործարար հուսալիություն
Ծրագրում ընդգրկվելու երկրորդ պահանջը գործարար հուսալիությունն է: Դա գնահատվում է գործընկերների գնահատականների, պատվիրատուների գնահատականների և ProZ.com-ի տվյալների շտեմարանից վերցված համապատասխան տվյալների համադրման միջոցով: Ընկերությունների պարագայում կարող է հաշվի առնվել գործունեության ընթացքում ձեռք բերված համբավը՝ և՛ որպես մատակարար, և՛ որպես գնորդ: Ծրագրի մեջ ընդգրկվելուց հետո մասնակիցները պետք է պահպանեն լավ համբավը, որպեսզի մնան ծրագրում:
03 Լավ քաղաքացիություն
Ծրագրում ընդգրկվելու երրորդ պահանջը «լավ քաղաքացիությունն» է: Մասնակիցները պետք է ընդունեն ProZ.com-ի մասնագիտական ուղեցույց սկզբունքները և գործեն այդ սկզբունքներին համապատասխան: Նրանք պետք է ընդունեն ծրագրին մասնակցելու դրույթներն ու պայմանները և նպաստեն ծրագրի պահպանմանը՝ որպես անդամ ունենալով լավ հեղինակություն՝ անդամավճարների, անձնական էջերի տվյալների և ծրագրի կանոնների ու կանոնակարգերի պահպանման առումով:
Քաղվածք EN 15038 ստանդարտից՝ թարգմանչական ոլորտում որակի նկատմամբ պահանջի մասին
3.2.2 Թարգմանիչների մասնագիտական որակավորումներ
Թարգմանիչները պետք է ունենան առնվազն հետևյալ որակավորումները:
Թարգմանչական որակավորում
Լեզվաբանական և տեքստային որակավորում բնօրինակ և նպատակային լեզուներում
Հետազոտություն կատարելու ունակություն, տեղեկությունների հայթայթում և մշակում
Մշակութային թարգմանություններ կատարելու ունակություն
Տեխնիկական թարգմանություններ կատարելու որակավորում
Վերը նշված որակավորումները պետք է ձեռք բերվեն ստորև նշված մեկ կամ ավելի միջոցներով՝
պաշտոնական բարձրագույն թարգմանչական կրթություն (ճանաչված կոչում).
համարժեք որակավորում որևէ այլ մասնագիտությունից՝ գումարած առնվազն երկու տարվա փաստացի թարգմանչական փորձ.
առնվազն հինգ տարվա փաստացի պրոֆեսիոնալ թարգմանչական փորձ:
Your PRO status
Դեռ չի հաստատվել
Ըստ քանակի
Ցանցին մասնակցելու համար ընտրությունը դեռ շարունակվում է: Առ այսօր կան՝