Կայքի կանոնները
ProZ.com-ից օգտվելու կանոններ
Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։
Կարգը
Կայքի կանոնը
1 |
ProZ.com-ի Blue Board-ը գրավոր և բանավոր թարգմանության և լեզվի հետ կապված այլ տիպի պատվերների պատվիրատուներին գտնելու և պատվիրատուների հետ կրկին աշխատելու ցանկության մասին գրանցումներ զետեղելու համար նախատեսված տվյալների շտեմարան է։
Blue Board-ն այլ նպատակներով օգտագործելն արգելված է։ |
2 |
Նախքան Blue Board-ում գրանցում զետեղելը որոշակի պայմաններ պետք է բավարարվեն։
Տվյալ պատվիրատուի հետ կրկին աշխատելու ցանկության մասին գրանցումները թույլատրվում են միայն այն դեպքում, երբ (1) պաշտոնապես պատվիրված աշխատանքը կատարվել է ամբողջությամբ և ուղարկվել ժամանակին և (2) պատվերն ուղարկելուց հետո որոշակի կարճ ժամանակի ընթացքում դրա որակի հետ կապված բողոքներ չեն եղել։ Բանակցությունների, փորձնական թարգմանությունների կամ այլ տիպի նախնական շփումների հիման վրա գրանցում զետեղելն արգելված է։ |
3 |
Պատասխան ստանալուց հետո գրանցումն անհնար է խմբագրել։
Ծառայություն տրամադրողին թույլատրված է մեկ հակիրճ գրանցում զետեղել, իսկ պատվիրատուին թույլատրված է մեկ հակիրճ պատասխան զետեղել։ (Նկատի ունեցեք, որ մինչև պատվիրատուի պատասխանը գրանցումը կարելի է խմբագրել։) |
4 |
Զետեղելուց հետո պատասխանը հնարավոր չէ խմբագրել։
— |
5 |
Կայքի օգտվողներին թույլատրվում է մեկ պատվիրատուի վերաբերյալ տարեկան միայն մեկ գրանցում զետեղել։
Լրացուցիչ գրանցում կարելի է կատարել միայն տարին մեկ անգամ, այն պայմանով, որ վերջին գրանցումից հետո նոր պատվեր կատարված լինի։ |
6 |
Ինքն իր մասին գրանցում կատարել չի թույլատրվում։
Blue Board-ում տեղ գտած պատվիրատուները և պատվիրատու ընկերությունների տերերն ու աշխատակիցներն իրավունք չունեն իրենք իրենց կամ իրենց ընկերությունների հետ «կրկին աշխատելու ցանկության» վերաբերյալ գրանցումներ զետեղելու։ |
7 |
Զրպարտելն արգելված է։
Blue Board-ը չի կարելի օգտագործել որևէ անհատի կամ ձեռնարկության զրպարտելու նպատակով։ Գրանցումները, գրանցումներին կից դիտողությունները և պատասխանները պետք է վերաբերեն բացառապես կրկին աշխատելու ցանկությանը։ |
8 |
Արգելվում է որևէ կերպ ազդել մեկ այլ անձի կողմից Blue Board-ն օգտագործելու վրա։
Արգելված է ստիպել որևէ մեկին փոխել Blue Board-ում իր զետեղած գրանցումը, ինչպես նաև նոր գրանցում կամ հատուկ պատվերով պատասխան զետեղել։ (Ծառայություններ տրամադրողներին կամ պատվիրատուներին կարելի է հրավիրել գրանցումներ կատարել կամ պատասխաններ զետեղել, եթե փորձ չի արվում ազդել նրանց գրանցման կամ պատասխանի բովանդակության վրա։) |
9 |
Blue Board-ը չի կարելի օգտագործել որևէ մեկին հարկադրելու նպատակով։
Խստորեն արգելված է օգտագործել կամ սպառնալ օգտագործել Blue Board-ը՝ որևէ պատվիրատուի կամ ծառայություն տրամադրողի ստիպելու համար որևէ քայլի դիմել։ |
10 |
Blue Board-ի մատյանները պատվերների հետ կապված որևէ գործողությունից հետո առնվազն վեց ամիս կմնան իրենց տեղում։
Պատվիրատուի խնդրանքով ProZ.com-ը Blue Board-ից կհեռացնի որոշ վավերապայմաններ, եթե բերվում են կոնկրետ պատճառներ։ Սակայն մեծ մասամբ նման խնդրանքը կկատարվի միայն այն բանից հետո, երբ տվյալ պատվիրատուի վերջին հայտնի պատվերից առնվազն վեց ամիս անցած լինի։ |
Վերոհիշյալ կանոններին խստիվ հետևելը պարտադիր պայման է մշտապես կայքից օգտվելու իրավունք ունենալու համար։
ԿիրարկումըԱնձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը;
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար;
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն;
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի;
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները;
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից):
Անդամության դադարեցումը
Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:
Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:
Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:
Պատվիրատուների նկատմամբ կիրառվում է կայքեջի Դադարեցման քաղաքականությունը:
Պարզաբանում
Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել: