This site uses cookies.
Some of these cookies are essential to the operation of the site,
while others help to improve your experience by providing insights into how the site is being used.
For more information, please see the ProZ.com privacy policy.
VIA AILooking for an interpreter?
Remoto by ProZ.com connects you with an identity-verified interpreter by video or phone in about 60 seconds — 300+ languages, on demand or booked ahead.
Try Remoto »
Անդամ է սկսած Oct '26
Աշխատանքային լեզուները՝
հայերենից անգլերեն անգլերենից հայերեն անգլերեն (միալեզու) հայերեն (միալեզու) ռուսերենից հայերեն
Բնագիրը - հայերեն Ղեկավարության և կառավարման օղակներում ներգրավված անձանց պատասխանատվությունը համախմբված ֆինանսական հաշվետվությունների համար
Խմբի ղեկավարությունը պատասխանատու է ՖՀՄՍ-ների համապատասխան համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման և ճշմարիտ ներկայացման համար: Այդ նպատակով ղեկավարությունը սահմանում է անհրաժեշտ վերահսկողության համակարգ, որը թույլ է տալիս պատրաստել Խմբի համախմբված ֆինանսական հաշվետվություններ, որոնք զերծ են խարդախության կամ սխալի արդյունքում էական խեղաթյուրումից:
Համախմբված ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս, ղեկավարությունը պատասխանատու է Խմբի՝ անընդհատ գործելու հնարավորությունը գնահատելու, անընդհատ գործելուն առնչվող հարցերը բացահայտելու, ինչպես նաև գործունեության անընդհատության ենթադրության վրա հիմնված հաշվառում վարելու համար, քանի դեռ ղեկավարությունը չի նախատեսում լուծարել Խումբն կամ դադարեցնել դրա գործունեությունը, կամ չունի իրատեսական այլընտրանք, բացի նշվածներից։
Կառավարման օղակներում ներգրավված անձինք պատասխանատու են Խմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացը վերահսկելու համար։
Թարգմանությունը - անգլերեն Responsibilities of Management and Those Charged with Governance for the Consolidated Financial Statements
The Group's management is responsible for the preparation and fair presentation of the consolidated financial statements in accordance with IFRS. For this purpose, management establishes a system of controls necessary to enable the preparation of the Group's consolidated financial statements that are free from material misstatement, whether due to fraud or error.
In preparing the consolidated financial statements, management is responsible for assessing the Group's ability to continue as a going concern, identifying matters related to going concern and using the going concern basis of accounting unless management either intends to liquidate the Group or to cease operations, or has no realistic alternative but the ones mentioned.
Those charged with governance are responsible for overseeing the process for preparing the Group's consolidated financial statements.
անգլերենից հայերեն: Armenia’s Technology Market General field: Շուկայավարություն Detailed field: Market Research
Բնագիրը - անգլերեն ABSTRACT
Armenia’s technology industry grew from roughly US$0.9 billion in turnover in 2018 to about US$2.3 billion in 2024, a 2.5-fold increase corroborated by both the State Revenue Committee and the independent Tech Market Insights 2025 report. This report sizes that growth using like-for-like turnover figures, separates it from non-comparable value-added and company-count measures, and models three scenarios to 2030. We find the sector plausibly doubles again to between US$4.5 billion and US$6.9 billion by 2030, the decisive variables being AI infrastructure capacity and the institutional anchoring now provided by US and EU technology agreements.
Թարգմանությունը - հայերեն ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունը 2018թ․-ի մոտ 0.9 միլիարդ ԱՄՆ դոլարից 2024թ․-ին հասել է մոտ 2.3 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը նշանակում է 2.5-ապատիկ աճ։ Այս աճը հաստատվում է ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Tech Market Insights 2025 անկախ զեկույցի տվյալներով։ Սույն զեկույցը գնահատում է այդ աճի ծավալը՝ կիրառելով համադրելի շրջանառության ցուցանիշներ, այն հստակ տարանջատում է դրանք ավելացված արժեքի և ընկերությունների թվի վրա հիմնված, սակայն միմյանց հետ չհամադրելի ցուցանիշներից, ինչպես նաև մշակում է մինչև 2030թ․-ը զարգացման երեք հնարավոր սցենար։ Մեր գնահատմամբ՝ մինչև 2030թ․-նը ոլորտի շրջանառությունը կարող է կրկին գրեթե կրկնապատկվել՝ հասնելով 4.5–6.9 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Այս զարգացման հիմնական որոշիչ գործոններն են արհեստական բանականության ենթակառուցվածքների հզորությունները և այն ինստիտուցիոնալ հիմքը, որն այսօր ձևավորվում է Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հետ տեխնոլոգիական ոլորտում կնքված համագործակցության համաձայնագրերի շնորհիվ։
հայերենից ռուսերեն: Power of attorney General field: Իրավունք/արտոնագրում Detailed field: Իրավունք (ընդհանուր)
Բնագիրը - հայերեն Ընկերությունը սույնով լիազորում է աշխատողին հանդես գալ ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում`ընկերության կանոնադրական կապիտալում առուվաճառքի պայմանագրով Ընկերությանը փոխանցված 100% բաժնեմասի Ընկերության անվամբ պետական գրանցման նպատակով, և այդ նպատակի համար` մասնավորապես, բայց չսահմանափակվելով, ներկայացնելու և ստանալու Ընկերության փաստաթղթերը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ներկայացնելու դիմումներ, հայտեր, կատարելու վճարումներ, ստորագրելու ցանկացած փաստաթուղթ, կատարելու հարցումներ և պատասխանելու հարցումների, բողոքարկելու պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները։
Թարգմանությունը - ռուսերեն Настоящим Компания уполномочивает сотрудника выступать от ее имени в Агентстве государственного регистра юридических лиц Республики Армения с целью государственной регистрации на имя Компании 100% доли, перешедшей Компании по договору купли-продажи в уставном капитале Компании, и для этой цели, в частности, но не ограничиваясь этим, подавать и получать документы Компании и иные необходимые документы, подавать заявления, заявки, производить платежи, подписывать любые документы, направлять запросы и отвечать на запросы, обжаловать действия государственных органов и должностных лиц.
More
Less
Փորձառությունը
Փորձառության տարիները՝ 18։ ProZ.com-ում գրանցման ամսաթիվը՝ Oct 2026։ Անդամ է դարձել՝ Oct 2026-ին։
Open to freelance assignments, long-term vendor partnerships, and urgent high-volume corporate projects. Please feel free to send a job offer or request a quote directly through ProZ.