Ի՞նչ է Blue Board-ը

Դա այսպես է աշխատում. ProZ.com-ի որևէ օգտվող («ծառայություն տրամադրող») կարող է 1-ից մինչև 5-ը թիվ ընտրել, որը համապատասխանում է տվյալ պատվիրատուի հետ նրա «կրկին աշխատելու հավանականությանը» (կրճատ՝ «ԿԱՀ»–ին)։ Բացի թվից կարելի է նաև մեկ տող բացատրություն («դիտողություն») ավելացնել։ Ի պատասխան իր մասին զետեղված գրանցումների՝ պատվիրատուն նույնպես կարող է մեկ տող («պատասխան») ավելացնել։

Ժամանակի ընթացքում տվյալ պատվիրատուի մասին զետեղված գրանցումները և նրա պատասխանները հավաքվում են, որոնք միասին կոչվում են «մատյան»։ Blue Board-ի մատյանները կարելի է դիտել այս էջում նշված հասցեների օգնությամբ՝ http://www.proz.com/blueboard/#։ Յուրաքանչյուր մատյան, բացի գրանցումներից ու պատասխաններից, պարունակում է նաև տվյալ պատվիրատուի հետ կապ հաստատելու տվյալները և ԿԱՀ-ի միջին արժեքը։

Blue Board-ն այդ մատյանների ամբողջական, որոնելի տվյալների շտեմարանն է։


Blue Board (Պատվիրատուների տվյալների շտեմարան)

Main

  • 1 - Blue Board. Ընդհանուր

  • 1.1 - Ի՞նչ է Blue Board-ը։

    Սկսենք ամենասկզբից։ Նախ ProZ.com-ի ցանկացած օգտվող կարող է ընտրել 1-5, որը համապատասխանում է տվյալ պատվիրատուի (այսինքն՝ հաճախորդի կամ ընկերության/գործակալության) հետ իր կրկին աշխատելու հավանականությանը (ԿԱՀ)։ Բացի թվից, օգտվողը կարող է նաև մեկ տող բացատրություն ավելացնել։ Ի պատասխան՝ պատվիրատուն նույնպես կարող է մեկ տողով պատասխանել գրանցմանը։

    Blue Board-ը ինչպես պատվիրատուներին, այնպես էլ վերը նշված գրանցումները և պատասխանները պարունակող ամբողջական, որոնելի տվյալների շտեմարան է։


  • 1.2 - Blue Board-ի բառեզրերի բառացանկ...

    Պատվիրատու: Հավաքական բառեզր, որն ընդգրկում է գործակալությունները, ընկերությունները, հաճախորդներին և թարգմանչական ծառայություններ գնող ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի։ Blue Board–ը պատվիրատուների տվյալների շտեմարան է, որտեղ ծառայություն տրամադրողները գրանցումներ են կատարում նրանց վերաբերյալ։

    Գրանցում: Ծառայություն տրամադրողը «գրանցում» է զետեղում Blue Board-ում, դրանում նշելով տվյալ պատվիրատուի հետ իր կրկին աշխատելու հավանականության աստիճանը։ (Այնպիսի բառերը, ինչպիսիք են «պատվիրատուի դիրքը», «գնահատականը» և այլն սխալ են և չպետք է օգտագործվեն։)

    ԿԱՀ: ԿԱՀ-ը տվյալ պատվիրատուի հետ ծառայություն տրամադրողի ինքնաշարադրված կրկին աշխատելու հավանականության հապավումն է։ Այն իրենից ներկայացնում է 1-ից (շատ քիչ է հավանական, որ կրկին կաշխատեն) 5-ը (շատ մեծ է հավանականությունը, որ կաշխատեն)թիվ:

    Դիտողություն: Գրանցումը բաղկացած է ԿԱՀ-ից (պարտադիր է) և դիտողությունից (կամընտրական է)։ Դիտողությունը պետք է լինի ԿԱՀ-ի բացատրությունը/հիմնավորումը։ Այն չպետք է պատվիրատուի մասին ընդհանուր բնույթի հայտարարություններ պարունակի։

    Պատասխան: Երբ գրանցում է զետեղվում, տվյալ պատվիրատուն հնարավորություն ունի մեկ տողի սահմաններում «պատասխան» զետեղելու։

    Ինչպես ծառայություն տրամադրողների կողմից զետեղված դիտողությունները, այնպես էլ պատվիրատուների պատասխանները պետք է սահմանափակվեն անկողմնակալ փորձառության մասին նշելով։ Ծառայություն տրամադրողների կամ պատվիրատուների կողմից կատարվող անձնական բնույթի դիտողություններն անընդունելի են և կհեռացվեն կայքի անձնակազմի կողմից, երբ այդ անելու պահանջ ներկայացվի։

    Զետեղող: Ծառայություն մատուցող կամ պատվիրատու, ով կատարում է գրանցումը:

    Գրանցումների միջին մակարդակ: Կոնկրետ պատվիրատուի վերաբերյալ ծառայություն տրամադրողների կողմից հրապարակված ԿԱՀ-երի միջին արժեքը։

    Մատյան: Կոնկրետ պատվիրատուի վերաբերյալ կատարված գրանցումների/ԿԱՀ-երի էջը։ Մատյանները կարելի է դիտել ուղղակիորեն մուտքագրելով տվյալ մատյանի հասցեն, որը հետևյալ տեսքն ունի. http://www.proz.com/bb/#։


  • 1.3 - Որոնք են որևէ պատվիրատուի հետ կրկին աշխատելու հավանականության վերաբերյալ գրանցում կատարելու պայմանները։

    Blue Board-ի նպատակն ի կատար ածելու համար մի շարք Blue Board կանոններ են ստեղծվել: Blue Board-ի այնպիսի օգտագործումը, որը կարող է բերել այդ կանոնների, ինչպես նաև ProZ.com ընդհանուր կանոնների խախտմանն արգելված է:

    Դուք կարող եք գրանցում կատարել միայն այն պատվիրատուների վերաբերյալ, որոնց համար պատվեր եք կատարել, պատվերը վերադարձրել եք ժամանակին, և Ձեր աշխատանքի որակի վերաբերյալ բողոքներ չեն եղել։ Միայն բանակցությունների, փորձնական թարգմանության կամ որևէ այլ նախնական շփման հիման վրա գրանցում կատարել չի թույլատրվում։

    Եթե պատվիրատուի հետ աշխատելիս Դուք պատվերն ուշացրել եք կամ որևէ այլ կերպ անփույթ վերաբերմունք եք ցույց տվել աշխատանքի նկատմամբ, Դուք չեք կարող գրանցում կատարել այդ պատվիրատուի վերաբերյալ։ Blue Board-ը չպետք է օգտագործվի պատվիրատուներին սպառնալու նպատակով։

    LWA գրառումներն ու դրանց ուղեկցող մեկնաբանությունները, նախքան հրապարակվելը, ստուգվում են կայքի անձնակազմի կողմից` համոզվելու, որ դրանց բովանդակությունը սահմանափակվում է Կրկին համագործակցելու հավանականության արտահայտմամբ: Այդ մասին մանրամասն տես`Blue Board կանոն #7:

    Սեփական ընկերության մասին (կամ պատվիրատուին ներկայացնող օգտվողի կողմից) գրառում զետեղելն արգելված է։

    Խուսափեք մեկնաբանություններից, որոնք
    - պարունակում են վիրավորական արտահայտություններ;
    - արտահայտում են ընդհանրացումներ պատվիրատուի հասցեին;
    - պատվիրատուի հետ համագործակցելու բացահայտ դժկամություն են ներշնչում;
    - ներառում են գովազդ:

    Մեկ պատվիրատուի համար տարեկան կարող եք կատարել միայն մեկ գրառում: Սակայն եթե շարունակել եք աշխատել նրա հետ մեկ տարի անց, կարող եք կատարել ևս մեկ գրառում:

    Blue Board կանոն 2-ի կամ Blue Board կանոն 6-ի խախտմամբ կատարված LWA գրառումը կջնջվի կայքի անձնակազմի կողմից: Այն օգտվողները, ովքեր շարունակաբար կատարում են այս կանոնների խախտմամբ LWA գրանցումներ, կարող են, կայքի հայեցողությամբ ժամանակավորապես կամ ընդմիշտ զրկվել LWA համակարգից օգտվելու իրավունքից:

    ProZ.com-ում Blue Board-ի օգտագործման մասին այլ տեղեկություններ ստանալու համար կարդացեք “Blue Board-ի օգտագործման կանոնները ProZ.com-ում” հոդվածը:

  • 3.1 - Why is a comment simply saying "contact me privately for further details" not allowed?

    This comment does not provide any helpful information to other translators and undermines the point of the Blue Board. Translators are busy, if they went to a Blue Board record and every comment merely said "Contact me privately for further details." there would be no point in having the comment section at all.

    Site members can contact the translator who gave an entry for more details by clicking the "Email translator" icon on the entry itself.



  • Main - Top


  • 1.4 - Որքա՞ն արժանահավատ է Blue Board-ը։

    Այստեղ զետեղված գրանցումների արժանահավատությունը որևէ կերպ չի ստուգվում, և դրանք արտահայտում են միայն գրանցումը զետեղողների անձնական կարծիքը։ Գրանցումների արժանահավատությունը գնահատելիս կարելի է որոշ գործոններ հաշվի առնել, մասնավորապես՝ գրանցումը զետեղողի գործունության մակարդակը, հաստատված ինքնությունը, անդամության մակարդակը, գրանցման համարը և այլ հատկանշական կողմեր։

    Չի կարելի հալած յուղի տեղ ընդունել այստեղ զետեղված գրանցումները։ Խորհուրդ ենք տալիս սեփական կարծիքը կազմել պատվիրատուի մասին՝ ելնելով նրա հետ աշխատելու կամ բանակցելու Ձեր փորձից։


  • 1.5 - Որտե՞ղ կարող եմ ես կառավարել LWA կարծիքները:

    Կարող եք տեսնել ստացված, տրված LWA գրառումները և նրանք, որոնց համար դիմել եք, ինչպես նաև դիմել ծառայություն մատուցողներից նոր LWA գրառումներ ստանալու այստեղ` LWA կարծիքների կառավարում:

    Կարող եք նաև դիտել պատվիրատուների LWA վիճակագրությունը` դասակարգված ըստ միջին LWA-ի և ստացված LWA գրառումների քանակի, որը կազմվում է վերջին 12 ամիսների և ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում ստացված Blue Board գրառումների տվյալների հիման վրա:


  • 1.6 - Ի՞նչ է իրենից ներկայացնում ProZ.com դադարեցման քաղաքականությունը:

    ProZ.com-ի` այն կազմակերպության, որը տրամադրում է այս կայքի տեխնոլոգիան, անձնակազմը որդեգրել է մի քաղաքականություն, որը խոչընդոտում է պատվիրատուների ոտնահարումը, դրանով իսկ կատարելագործելով կայքը և այն դարձնելով մի վայր, որտեղ կարող են հանդիպել լեզվական ընկերությունները և լեզվական ծառայություններ մատուցողները և համագործակցել բարի հավատի սկզբունքներով:

    ProZ.com-ի դադարեցման քաղաքականությունը կարող եք գտնել այստեղ` here:


  • 1.7 - Ի՞նչ է նշանակում Այս պատվիրատուին արգելված է աշխատանքներ տեղադրել ProZ.com կայքում արտահայտությունը:

    Proz.com-ի դադարեցման քաղաքականության համաձայն, եթե տվյալ պատվիրատուի հասցեին ստացվում է երեք չվճարման բողոք տարբեր, իրար հետ կապ չունեցող աղբյուրներից, խնդիրը ներկայացվում է վերանայման Proz.com-ի անձնակազմին: Իր հայեցողությամբ, Proz.com-ի անձնակազմը կարող է, այնուհետև, որոշել ժամանակավորապես կամ մեկընդմիշտ դադարեցնել պատվիրատուի իրավունքները` օգտվելու Proz.com-ից: Այս հաղորդագրությունը վերաբերվում է այդ դադարեցմանը:


  • 1.8 - Ի՞նչ է նշանակում « ... »-ը Blue Board-ի որոշ LWA գրառումների նշումներ բաժնում:

    « ... »-ը նշումներ բաժնում նշանակում է, որ գրառումը կատարողը նշում չի մուտքագրել: Հիշեք, որ այս դեպքում նշումներ բաժնում Դուք միայն կտեսնեք « ... »` հակառակ այն դեպքերի, երբ, օրինակ, ծառայություն մատուցողի կողմից մուտքագրված է լինում «Հիանալի պայմաններ, պրոֆեսիոնալ ..., կրկին կաշխատեմ նրանց հետ»:



  • Main - Top


  • 2 - Ծառայություն մատուցողների համար


    Նոր գործընկերների ռիսկի կառավարում

    Proz.com անդամները ամբողջական մուտքի իրավունք ունեն Blue Board տվյալների բազայի ավելի քան 17.000 տվյալների և ավելի քան 92.000 թարգմանիչների կարծիքների



  • 2.1 - Ինչպե՞ս կարող եմ ես տեսնել այլ օգտվողների գրանցումները որևէ պատվիրատուի հետ կրկին աշխատելու նրանց հավանականության մասին։

    «Blue Board»-ը հիմնական մենյուի «Աշխատանքներ» բաժնի հնարավորություններից մեկն է: Կարող եք մուտք գործել Blue Board նաև` սեղմելով http://www.proz.com/blueboard հղումը:

    Blue Board մուտք գործելուց հետո կարող եք փնտրել պատվիրատուներին` ըստ անունների և տեղանքի, և նույնիսկ պահպանել Ձեր որոնման պարամետրերը` հետագայում անդրադառնալու համար:

    Անդամներին հնարավորություն է տրվում նաև դասակարգել որոնման արդյունքները` ըստ այբբենական դասավորության կամ ըստ LWA-ի:


  • 2.2 - Ես ProZ.com-ի (վճարող) անդամ չեմ։ Կարող եմ ես, այնուամենայնիվ, տեսնել Blue Board-ի մատյանները։

    Այո: Գրանցված մուտք գործեք և սեղմեք այն պատվիրատուի անվան վրա, ում Blue Board տվյալները ցանկանում եք տեսնել: Ձեզնից կխնդրեն վճարում կատարել բրաունիզ միավորներով կամ կանխիկով:


  • 2.3 - Ես ProZ.com-ի (վճարող) անդամ չեմ։ Կարող եմ ես, այնուամենայնիվ, գրանցում կատարել Blue Board-ում։

    Այո։ Կայքի չվճարող անդամները կարող են կատարել LWA գրառումներ այն պատվիրատուների համար, ում հետ աշխատել են: Դրա համար Blue Board-ի տվյալների էջի աջ մասում պարզապես սեղմեք «Կատարել գրանցում»: Այս հղմանը սեղմելով` Դուք կբացեք մի էջ, որտեղ հնարավորություն կունենաք շարադրել Ձեր LWA գրառումը:


  • 2.4 - Ինչպե՞ս կարող եմ ես LWA գրանցում կատարել որևէ Blue Board պատվիրատուի համար:

    Blue Board պատվիրատուի համար LWA գրառում կատարելու համար պետք է նախ տեղակայել Blue Board պատվիրատուի տվյալները here: Blue Board պատվիրատուի տվյալները տեղակայելուց և մուտք գործելուց հետո կտտացրեք «Գրառում կատարել» հղման վրա, որը գտնվում է Blue Board-ի տվյալների էջի աջ կողմում: Այդ հղման վրա կտտացնելով` կբացվի մի էջ, որտեղ կկարողանաք շարադրել Ձեր LWA գրառումը: Խնդրում ենք հաշվի առնել, որ Blue Board գրառումները պետք է ստուգվեն և թույլատրվեն, և որ դրանք անմիջապես չեն հայտվի: Այս գործընթացը սովորաբար իրականացվում է գրառումը կատարելուց հետո 12 ժամվա ընթացքում:


  • 2.5 - How to open a non-payment report for certain outsourcer?

    During the submission of your LWA entry as per FAQ, after sending the LWA entry for vetting, in case if the rating of the LWA entry is very low (1 or 2) you will be given the option to report any non-payment issue involved with the outsourcer and you will see a message "You entered a low LWA for this outsourcer. If you have not received payment, report a non-payment for this outsourcer". Please press on the button “report a non-payment for this outsourcer”. You will be redirected to another page where the possibility to enter data regarding your non-payment issue will be provided. After filling in all the necessary information please press on “Preview non-payment report” button, check carefully your non-payment report again and press on “Submit non-payment report” button to open a non-payment issue for your LWA entry.

    If the LWA entry is already submitted and approved by PoZ.com Staff, however, you have not opened a non-payment report please contact site Staff , to request to open a non-payment report for your LWA entry. Please make sure that your non-payment report is in line with Blue Board rules .

    The non-payment report is visible only to ProZ.com Staff and to the outsourcer. Service providers who report non-payment issues are required to update their LWA entries on time to make it clear if the payment has been made. If it is not possible to edit the LWA entry (whether because the reply has been already submitted by the outsourcer and as per Blue Board rule #3 , the LWA entry is not editable, or the LWA entry is too old) service providers should let site staff know if and when the non-payment issue is resolved (by submitting a support request, to inform they have been paid in full).

    Note: In the case of outsourcers, if they have resolved an open non-payment issue, they are invited to contact site staff , and ask them to confirm this with the service provider. Only when the service provider confirms payment has been received in full, the LWA entry will be removed from the Blue Board record, allowing the service provider to make a new LWA entry reflecting the current situation. Note that this new entry may contain the same 1-5 rating as the entry that contained the non-payment report.

    For more information regarding the use of Blue Board on ProZ.com please check the article “Using the ProZ.com Blue Board” .

  • 5.1 - I have made a non-payment report for an outsourcer and it hasn't appeared yet.

    First, please note that all Blue Board entries require vetting by site staff before they are made public (see http://www.proz.com/faq/3040#3040).

    As of April 2016, in the case of non-payment reports for corporate members of ProZ.com, please note that outsourcers are notified of these reports before they are made visible in order to give the outsourcer the opportunity to confirm if the entry is in line with the conditions for making non-payment reports as described in http://www.proz.com/faq/2995#2995. You should have received an email from site staff notifying you of this policy upon making your entry. Your non-payment report will be made visible shortly if it is line with the rules for making Blue Board entries.

    See the announcement »



  • Main - Top


  • 2.6 - Ես ցանկանում եմ այլ մասնագետների խնդրել իրենց կարծիքը հայտնել որևէ պատվիրատուի մասին։ Ինչպե՞ս կարող եմ այդ անել։

    Եթե պատվիրատուն արդեն ցուցակագրված է, նրա տվյալների էջում սեղմեք «Գրանցում կատարելու խնդրանք»: Սրա արդյունքում Proz.com-ի սկզբնական էջում կհայտնվի գրանցում կատարելու խնդրանքը: Ինչպես նաև, էլ. նամակ կուղարկվի բոլոր նրանց, ովքեր գրանցված են ստանալու այդպիսի խնդրանքները:

    Եթե այդ պատվիրատուն, որին փնտրում եք, դեռ ցուցակագրված չէ, այն ավելացնելու արդյունքում ինքնաբերաբար ծանուցում կուղարկվի: Կարող եք պատվիրատու ավելացնել` անկախ այն բանից, հանդիսանում եք արդյոք անդամ, թե ոչ: Ի նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր պատվիրատուի համար մեկ ամսվա ընթացքում թույլատրվում է կատարել միայն մեկ «Գրանցում կատարելու խնդրանք»:

    Խնդրում ենք ի նկատի ունենալ նաև, որ մեկ օրվա ընթացքում ներկայացվող գրանցումների խնդրանքների քանակը սահմանափակ է: Մեկ օրվա ընթացքում կարելի է կատարել միայն 5 գրանցումների խնդրանքներ:


  • 2.7 - Ես գրանցում կատարելու խնդրանք եմ ուղարկել մի պատվիրատուի, սակայն մտափոխվել եմ: Հնարավո՞ր է արդյոք այն չեղարկել:

    Ոչ, հնարավոր չէ հետ կանչել գրանցում կատարելու Ձեր խնդրանքը, քանի որ այդ խնդրանքը ներկայացնելուց անմիջապես հետո ինքնաբերաբար էլ. նամակ է ուղարկվում բոլոր նրանց, ովքեր գրանցված են` ստանալու գրանցումներ:


  • 2.8 - Ինձ կարո՞ղ են տեղեկացնել որևէ կոնկրետ պատվիրատուի համար մուտքագրած LWA գրառումների մասին:

    Այո: Որևէ կոնկրետ պատվիրատուի Blue Board տվյալներում նոր LWA գրառում մուտքագրելու վերաբերյալ ծանուցում ստանալու համար պարզապես նրա Blue Board տվյալների աջ կողմում գտնվող վանդակում կտտացրեք` «Հետևել պատվիրատուին»:

    Կարող եք դադարեցնել հետևելը` կտտացնելով «Դադարել հետևելուց»` Blue Board տվյալների աջ կողմում գտնվող նույն վանդակում:


  • 2.9 - Ինչպե՞ս կարող եմ ես կարգավորել իմ Blue Board ծանուցումների նախապատվությունները:

    Blue Board ծանուցումներից դուրս գրվելու համար խնդրում ենք փոփոխել Ձեր հատկագրի կարգավորումները այստեղ` Blue Board վերահսկողության բաժին


  • 2.10 - Ինչու՞ եմ ես էլ. փոստով ծանուցումներ ստանում Blue Board-ի մատյանում նոր LWA գրառումների վերաբելյալ և ինչպե՞ս կարող եմ ապաակտիվացնել դրանք:

    Պատվիրատուի վերաբերյալ LWA գրառում կատարելիս Դուք հնարավորություն ունեք բաժանորդագրվել ծանուցումների ստացմանը՝ տվյալ պատվիրատուի վերաբերյալ նոր գրառումների կատարման մասին, ընտրելով "Ստանալ ծանուցումներ պատվիրատուի վերաբերյալ նոր գրառումների կատարման մասին" ընտրանքը:

    Սույն ընտրանքը ակտիվացնելուն պես Դուք կստանաք էլեկտրոնային ծանուցումներ նոր գրառումների կատարման մասին պատվիրատուի Blue Board-ի մատյանում, որտեղ տեղադրել եք Ձեր LWA գրառումը:

    Պատվիրատուի մասին ծանուցումների ստացումը դադարեցնելու համար հարկավոր է սեղմել ծանուցման նամակի ստորին մասում գտնվող հղումը՝ "Սեղմեք այստեղ պատվիրատուի վերաբերյալ ծանուցումների ստացումը դադարեցնելու համար":


  • 2.11 - Ինչպե՞ս կարելի է գրանցում ավելացնել մի պատվիրատուի վերաբերյալ, որն ընդգրկված չէ Blue Board-ում։

    Եթե Դուք ցանկանում եք գրանցում ավելացնել մի պատվիրատուի վերաբերյալ, որը դեռ Blue Board-ում ընդգրկված չէ, Դուք կարող ինքներդ ավելացնել նրա տվյալները՝ սեղմելով «Պատվիրատու ավելացնել» կոճակը։ Թյուրիմացություններից խուսափելու համար հնարավորին չափ լիարժեք տվյալներ մուտքագրեք պատվիրատուի մասին։


  • 2.12 - Ես պատվիրատուի տվյալներ ավելացրեցի Blue Board տվյալների բազայում, սակայն այդ տվյալը տեսանելի չէ: Ինչու՞:

    Blue Board տվյալները, ինչպես և Blue Board գրանցումները, պետք է ստուգվեն և թույլատրվեն կայքի անձնակազմի կամ մոդերատորների կողմից և կապ հաստատելու բոլոր տվյալների ստուգումը կարող է ժամանակատար լինել, սովորաբար ոչ ավել քան 24 ժամ:

    Եթե Ձեր ավելացրած տվյալը դեռևս չի հայտնվել 24 ժամ հետո, խնդրում ենք կապվել կայքի անձնակազմի հետ օգնության խնդրանքի միջոցով:


  • 2.13 - Կարո՞ղ եմ ես գրանցում զետեղել պատվիրատուի վերաբերյալ, եթե միայն փորձնական թարգմանություն եմ կատարել նրա համար։

    Ոչ։ Հնարավոր է, որ Դուք որոշակի կարծիք կազմած լինեք պատվիրատուի մասին՝ հիմնված Ձեր կատարած փորձնական թարգմանության, բանակցությունների կամ այլ կարգի նախնական շփումների վրա։ Սակայն, հաշվի առնելով մեր փորձը, մենք որոշել ենք, որ Blue Board-ում նշվի միայն որևէ պատվիրատուի հետ *կրկին* աշխատելու հավանականությունը։ Այլ խոսքով՝ Դուք պետք է առնվազն սկսած լինեք որևէ «իրական» պատվեր կատարել այն պատվիրատուի համար, որի մասին ցանկանում եք գրանցում զետեղել։


  • 2.14 - Կարո՞ղ եմ ես միևնույն պատվիրատուի վերաբերյալ մեկից ավելի գրանցում կատարել։

    Այո, Դուք կարող եք յուրաքանչյուր պատվիրատուի վերաբերյալ տարեկան մեկ գրանցում կատարել այն պայմանով, որ նախկին գրանցումը կատարելուց հետո Դուք կրկին աշխատած լինեք այդ պատվիրատուի հետ։ Մեկ անգամ պատվիրատուի հետ աշխատելու դեպքում մեկից ավելի գրանցում կատարել չի թույլատրվում։


  • 2.15 - Որտե՞ղ կարող եմ ես տեսնել իմ կողմից տրամադրած LWA կարծիքների ամբողջական ցանկը:

    Կարող եք Ձեր կողմից տարբեր պատվիրատուների համար տրամադրած LWA / Blue Board գրանցումների ցանկը տեսնել այստեղ` LWA կարծիքների կառավարման էջ : Կարող եք նաև ստուգել Ձեր հատկագրի «Այս օգտվողի կողմից տրամադրած Blue Board գրանցումները» բաժինը:


  • 2.16 - Ես գրանցում եմ զետեղել, բայց այն դեռ չի հայտնվել մատյանում։

    Blue Board-ի գրանցումները պետք է ստուգվեն և թույլատրվեն։ Դա սովորաբար կատարվում է գրանցումը զետեղելուց հետո 12 ժամվա ընթացքում։ Նաև ստուգեք ուղղագրությունը։ Երբեմն գրանցումները չեն մտցվում տվյալների շտեմարան՝ դրանցում օգտագործված որոշակի տառերի պատճառով։ Գրանցման մեջ կրկնակի չակերտ (") օգտագործելն արգելված է։ Որպեսզի Ձեր գրանցումը հայտնվի մատյանում, Դուք պետք է կրկնակի չակերտների փոխարեն մեկական չակերտ (') օգտագործեք։ Եթե Ձեր գրանցումը 24 ժամվա ընթացքում չհայտնվի մատյանում, դիմեք կայքի անձնակազմին` ներկայացնելով աջակցության խնդրանք։


  • 2.17 - Ինչպե՞ս կարող եմ խմբագրել LWA-ի իմ գրանցումը։

    Գրանցումը կարելի է խմբագրել սեղմելով տվյալ գրանցման աջ կողմում գտնվող խմբագրման կոճակը, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պատվիրատուն դեռ չի պատասխանել Ձեր գրանցմանը, և Ձեր գրանցումը զետեղելուց հետո մեկ տարուց պակաս է անցել։ Սակայն ցանկացած փոփոխություն պետք է ստուգվի և ընդունվի կայքի անձնակազմի կամ մոդերատորների կողմից։

    Երբ պատվիրատուն պատասխանի գրանցմանը, այն այլևս հնարավոր չի լինի խմբագրել։


  • 2.18 - Ինչպե՞ս կարելի է թաքցնել Blue Board-ում զետեղված գրանցումը։

    Դուք կարող եք ցանկացած ժամանակ խնդրել, որ թաքցնեն Ձեր կատարած LWA գրանցումը: Եթե պատվիրատուն արդեն պատասխանել է գրանցմանը, ապա ինչպես ծառայություն տրամադրողը, այնպես էլ պատվիրատուն պետք է իրենց համաձայնությունը տան, որպեսզի գրանցումը թաքցվի։ Երբ երկու կողմն էլ առանց միջնորդների համաձայնության գան այս կապակցությամբ, նրանք երկուսն էլ պետք է աջակցության դիմում ուղարկեն, այն թաքցնելու համար։

    Ծանոթություն: Եթե կատարել եք վավեր LWA գրանցում (առաքել եք հանձնարարված աշխատանքը ժամանակին և բողոքներ չկան դրա որակի վերաբերյալ), սակայն դրա պատասխանը պնդում է, որ դա այդպես չէ, կարող եք բողոքարկել այն: Կարող եք աջակցության դիմում ներկայացնել` տրամադրելով քննարկման ենթակա Blue Board-ի տվյալների հղումը և այլ համապատասխան տվյալներ: Ի նկատի ունեցեք, որ Ձեզ և պատվիրատուին կխնդրեն հիմնավորել ներկայացրած տեղեկությունները: Եթե դրանք անհիմն գտնվեն, գրանցումը կջնջվի:

    Պատվիրատուները նույն կերպ կարող են բողոքարկել LWA գրանցումները, որոնք չեն համապատասխանում վավեր LWA գրանցումների պայմաններին:

    Եթե որևէ ապացույց կա, որ պատվիրատուի կամ ծառայություն մատուցողի կողմից տրված պատասխանը կամ կատարված գրանցումը խախտել է կայքի կանոններըը կամ համարվել է անօրինական, գրանցումը/պատասխանը կարող է թաքցվել կամ ջնջվել կայքի անձնակազմի կողմից:


  • 2.19 - Որտե՞ղ կարող եմ ես գտնել գերազանց Blue Board կարծիքներով պատվիրատուների:

    Blue Board վիճակագրության էջը ցուցադրում է Blue Board-ի լավագույն պատվիրատուներին, որոնք դասակարգված են ըստ իրենց LWA կարծիքների միջին գնահատականի: Այն պատվիրատուները, ովքեր ունեն չվճարման չլուծված խնդիրներ կամ որոնց LWA կարծիքների միջին գնահատականը ցածր է 4.50 միավորից, հաշվի չեն առնվում:

    Արդյունքները ցուցադրվում են ամբողջ ժամանակաշրջանի համար և վերջին 12 ամիսների կտրվածքով: Արդյունքների յուրաքանչյուր խումբը բաժանված է երկուսի մասի` կախված մուտքագրված կարծիքների քանակից:

    Յուրաքանչյուր աղյուսակում պատվիրատուները դասակարգված են ըստ իրենց միջին LWA-ի և հետո ըստ մուտքագրված կարծիքների թվի: Եթե երկու պատվիրատու ունեն հավասար դիրքեր, այն, որը վերջինն է ստեղծել իր Blue Board էջը, կցուցադրվի առաջինը:


  • 2.20 - Որտե՞ղ կարող եմ ես տեսնել պատվիրատուի հետ կապ հաստատելու նախկին տեղեկությունները Blue Board տվյալներում:

    Proz.com-ի անդամները կարող են տեսնել պատվիրատուի հետ կապ հաստատելու նախկին տեղեկությունները` կտտացնելով "դիտել կապ հաստատելու տվյալների պատմությունը"` պատվիրատուի Blue Board տվյալների կապ հաստատելու տեղեկություններ բաժնի ստորին մասում:


  • 2.21 - Որտե՞ղ կարող եմ ես տեսնել Blue Board պատվիրատուի կողմից տեղադրած աշխատանքի վերաբերյալ տեղեկությունները:

    Դուք կարող եք ցանկացած Blue Board պատվիրատուի կողմից տեղադրած Classic և Connect աշխատանքների ցանկը տեսնել` Blue Board տվյալների աջ կողմի վանդակի «Նախկին աշխատանքների տեղադրումներ» բաժնում պարզապես կտտացնելով Լրացուցիչ տեղեկություններ » հղմանը:

    Դեռևս բաց աշխատանքները տեսանելի կլինեն դեղին, իսկ արդեն փակված աշխատանքները` բաց կանաչ գույնով:


  • 2.22 - Ես LWA գրառում եմ կատարել մի պատվիրատուի համար, սակայն այն այժմ տեսանելի չէ: Ի՞նչն է պատճառը:

    Եթե Դուք գրառում եք կատարել որևէ պատվիրատուի համար, որը տեսանելի է եղել որոշ ժամանակ, իսկ այժմ այլևս տեսանելի չէ, հնարավոր է, որ այն վիճարկվել է պատվիրատուի կողմից: Հաշվի առեք, որ այն դեպքում, երբ գրառումը վիճարկվում է, այն անտեսանելի է դարձվում անձնակազմի կողմից, մինչև խնդրի լուծումը:

    Եթե համոզված եք, որ Ձեր գրառումը համապատասխանում է Blue Board կանոններին, սակայն վիճարկվել է պատվիրատուի կողմից, խնդրում ենք աջակցության խնդրանք ներկայացրեք` բոլոր ապացույցներով (էլ. փոստի նամակագրություն, PO և այլն):

    Հաշվի առեք նաև, որ գրառումները հանրային տեսանելիությունից կարող են հանվել, եթե ներկայացվել է «խմբագրման խնդրանք»: Եթե դիմել եք, որ Ձեր գրառումը խմբագրվի, այն անտեսանելի կմնա մինչև կայքի մոդերատորները այն կրկին հաստատեն:


  • 2.23 - Can an outsourcer leave feedback for me?

    Outsourcers may rate their willingness to work again (WWA) with service providers.



  • Main - Top


  • 3 - Պատվիրատուների համար

  • 3.1 - Ինչպե՞ս իմ ընկերությունն ընդգրկեմ Blue Board-ում։

    Պատվիրատուներն ընդգրկվում են Blue Board-ում, որովհետև կայքի որևէ օգտվող նրանց տվյալները զետեղում է այնտեղ։ Դա կարող է անել կայքի ցանկացած գրանցված օգտվող։ Եթե Դուք թարգմանություններ եք պատվիրում, Դուք ինքներդ կարող եք Ձեր ընկերության տվյալներն ավելացնել Blue Board-ում, որպեսզի ծառայություն տրամադրողներն իրենց գրանցումները զետեղեն Ձեր ընկերության մասին։ (Blue Board-ին բաժանորդագրված օգտվողները Ձեր ընկերության հետ կրկին աշխատելու հավանականության մասին գրանցումներ զետեղելու հրավեր կստանան։)

    Ահա, թե որտեղ Դուք կարող եք ավելացնել այդ տեղեկությունը. պատվիրատու ավելացնելու էջ։

    Պատվիրատուները, որոնք աշխատանքի հայտարարություն են տեղադրում ProZ.com-ում, միաժամանակ համաձայնվում են իրենց գործունեության վերաբերյալ գրառումների ստեղծմանը Blue Board-ում; որոշ դեպքերում տվյալ գրառումները կատարվում են կայքի անձնակազմի կողմից:


  • 3.2 - Ինչպե՞ս կարող եմ Blue Board-ում նշված՝ իմ ընկերության հետ կապ հաստատելու տվյալները փոխել։

    Պատվիրատուի հետ կապ հաստատելու Blue Board-ում նշված տվյալների փոփոխությունները կարող են կատարվել միայն կայքի անձնակազմի կողմից: Տվյալներում փոփոխություններ խնդրելու համար ներկայացրեք աջակցության խնդրանք:


  • 3.3 - Ինչպե՞ս կարող եմ ես խմբագրել իմ Blue Board-ի մատյանի տվյալները:

    Եթե Ձեր կամ Ձեր ընկերության հետ կապ հաստատելու Blue Board-ի տվյալները փոփոխվել են, կարող եք խմբագրել դրանք` կապվելով կայքի անձնակազմի հետ հետևյալ հղման օգնությամբ` support request: Պետք է ներկայացնեք բոլոր տվյալները, որոնք ցանկանում եք խմբագրել, այդ թվում` Ձեր Blue Board-ի մատյանի էջի հասցեն:


  • 3.4 - Ես կարո՞ղ եմ տվյալներ ավելացնել իմ ընկերության վերաբերյալ իմ Blue Board էջում:

    Այո: Բարձր միջին LWA միավորներ ունեցող պատվիրատուները կարող են հանրային նշումներ կատարել` իրենց բիզնեսի վերաբերյալ օգտակար և/կամ կարևոր տեղեկություններ տրամադրելով Blue Board տվյալներ այցելողներին:

    Ձեր տվյալներում նշումներ ավելացնելու համար այցելեք` Ծրագրեր բաժինը և կտտացրեք ձախ կողմի վանդակում գտնվող «Պատվիրատուների հսկողության կենտրոնին»: Այն Ձեզ կտանի դեպի «Ծրագրերի կառավարում» ձևը և թույլ կտա Ձեր գործակալության/ ընկերության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ մուտքագրել, որոնք այնուհետև կցուցադրվեն Ձեր Blue Board տվյալներում:


  • 3.5 - Ես ցանկանում եմ, որ իմ ընկերության հետ կապ հաստատելու որոշ տվյալներ հեռացվեն Blue Board-ից։

    ProZ.com-ը հարգում է տեղեկությունների գաղտնիության պահպանման Ձեր իրավունքը։ Եթե Դուք ցանկանում եք, որ Ձեզ հետ կապ հաստատելու որոշ տվյալներ հրապարակավ չցուցադրվեն, խնդրում ենք աջակցության դիմում ուղարկել, բացատրելով, թե որ տվյալները կցանկանայիք թաքցնել և ինչու։ Մենք կքննարկենք Ձեր դիմումը։

    Ի նկատի ունեցեք, որ ProZ.com-ի միջոցով պատվերներ հրապարակելու համար որոշ նվազագույն տվյալներ անհրաժեշտ են, և այդ տվյալները չեն հեռացվի։ (Տե´սՊատվերների ՀՏՀ-ն։)


  • 3.6 - Ինչպե՞ս կարող եմ ես ամբողջովին թաքցնել «Նախկինում տեղադրած աշխատանքները» իմ Blue Board տվյալներում:

    Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ կարիք չկա թաքցնել Ձեր տեղադրած նախկին աշխատանքները, քանի որ այդ աշխատանքների մանրամասները հասանելի են լինում միայն 30 օրվա ընթացքում և միայն նրանց համար, ովքեր բավարարում են պայմաններին: Ի նկատի ունեցեք նաև, որ անդամ չհանդիսացողները չեն տեսնում Ձեր կողմից տեղադրած աշխատանքները, երբ փորձում են դիտել Ձեր Blue Board տվյալները: Մի խոսքով, Blue Board-ի տվյալները ամբողջապես հասանելի են միայն անդամներին, և 30 օրից ավելի ժամկետ ունեցող աշխատանքները չեն ցուցադրվում:


  • 3.7 - Կարո՞ղ եմ ես արդյոք ջնջել իմ Blue Board տվյալը:

    Ինչպես նշված է Blue Board կանոններում, Blue Board-ի գրառումները մնում են իրենց տեղում` պատվիրատուի կողմից ցանկացած տեսակի գործողություններ կատարելուց հետո առնվազն վեց ամիս: Եթե պատվիրատուն ներկայացրել է Blue Board-ից որոշակի կապ հաստատելու տվյալներ ջնջելու վերաբերյալ խնդրանք, ապա այն կվերանայվի կոնկրետ պատճառներ տրամադրելու դեպքում: Շատ հաճախ, սակայն, այդպիսի խնդրանքները կվերանայվեն պատվիրատու վերջին գործողություններից հետո առնվազն վեց ամիս անցնելուց հետո: Կարող են ներկայացվել նաև Blue Board-ի տվյալների լրիվ հեռացման հայտեր, սակայն դրանք սովորաբար չեն հաստատվում:


  • 3.8 - How can I request an LWA entry from service provider who has been working with me?

    First off all, please remember that only translators that are registered on ProZ.com can make LWA entries in your Blue Board record. Therefore before requesting an LWA entry from a service provider who has worked for you or your company, please first make sure that this service provider is registered on ProZ.com. Otherwise s/he should create a profile on ProZ.com here .

    To request an LWA entry, please go to your Blue Board record and:
    1)click “Manage LWA feedback” from the menu on the right. You will be redirected to the Feedback management page.
    2) Select Request Blue Board Entries (outsourcers only) from the menu on the left.
    3) On the next step please start typing the username or the real name of the service provider you are looking for in the “Search” section and click on the name in the list which appears below the search box. If the data displayed in the box on the right corresponds to the desired service provider, click on "Add to list".
    4) Make sure that the check box near the name of service provider is checked and click “Proceed to step 2 of 3”.
    5) Check the message which will be sent to service provider. A template text to request the Blue Board entry can be personalized, so you may also enter your own text for this message. Once the text is ready, please press on “Proceed to step 3 of 3 (preview and send emails)”.
    6) Check the message you are going to send and click the “Send” button or on “Back edit (message) button”, if you would like to edit the message you are going to send.


  • 3.9 - Ինձ կտեղեկացնե՞ն արդյոք իմ Blue Board տվյալներում նոր LWA գրանցումներ կատարելու մասին:

    Այո, ամեն անգամ, երբ գրանցում կատարվի, ծանուցում կուղարկվի այն էլ. փոստի հասցեին, որը Blue Board տվյալներում նշված է` որպես կապ հաստատելու համար նախատեսվաշ էլ. փոստի հասցե:

    Նույն կերպ, եթե գրանցում կատարելու հետ միաժամանակ չվճարման զեկույց է ներկայացվել, ապա այդ բողոքի վերաբերյալ ծանուցումը և ձեռնարկման ենթակա քայլերի վերաբերյալ տեղեկությունները նույնպես կուղարկվեն Blue Board տվյալներում նշված էլ. փոստի հասցեին:


  • 3.10 - Մի ծառայություն տրամադրող գրանցում է կատարել իմ ընկերության հետ իր կրկին աշխատելու հավանականության մասին։ Ես կարո՞ղ եմ պատասխանել այդ գրանցմանը։

    Այո։ Դուք կարող եք պատասխանել ծառայություն տրամադրողի LWA գրանցմանը ուղղակիորեն Ձեր Blue Board մատյանից: Ի նկատի ունեցեք, որ LWA գրանցումների պատասխանները այնպես, ինչպես LWA գրանցումները, պետք է հաստատվեն կայքի անձնակազմի կամ մոդերատորների կողմից։

    Եթե Դուք կարծում եք, որ գրանցում զետեղելու պայմանները խախտված են (օրինակ՝ Ձեզ հետ չաշխատած որևէ անձ գրանցում է զետեղել Ձեր մասին), խնդրում ենք ներկայացնել աջակցության դիմում։

    Եթե թյուրիմացություն է տեղի ունեցել, պատվիրատուն կարող է ուղղակիորեն կապ հաստատել գրանցումը զետեղողի հետ։ Սակայն արգելված է սպառնալիքներ տեղալ կամ ճնշում գործադրել ProZ.com-ի որևէ օգտվողի վրա, որպեսզի նա փոխի Ձեր ընկերության հետ իր «կրկին աշխատելու հավանականությունը» ցույց տվող գրանցումը, այլապես ProZ.com-ից օգտվելու Ձեր իրավունքը կարող է սահմանափակվել։

    Ինչպես ծառայություն տրամադրողների կողմից կատարվող նշումները, այնպես էլ Ձեր պատասխանները պետք է սահմանափակվեն աշխատանքային հարաբերություններով և կրկին աշխատելու հավանականությամբ։ Ծառայություն տրամադրողների և պատվիրատուների մասին անձնական բնույթի դիտողություններն անընդունելի են և կհեռացվեն կայքի անձնակազմի կողմից, երբ այդ անելու պահանջ ներկայացվի։


  • 3.11 - Իմ ընկերությունը հրաշալի Blue Board-ի մատյան ունի: Ինչպե՞ս կարող եմ ես ցուցադրել այն իմ հատկագրում:

    Այն հատկագրերի տերերը, ովքեր իրենց Blue Board-ի էջերում ունեն «կրկին աշխատելու հավանականության» (LWA) կարծիքներ, կարող են համապատասխան վիճակագրությունը ցուցադրել հատկագրի վերևի աջ կողմում:

    Blue Board-ը օգտակար միջոց է ծառայություն տրամադրողների և պատվիրատուների համար: Այն պատվիրատուները, ովքեր ցուցակագրված են և ունեն դրական արձագանքներ, ավելի շատ հուսալիություն են ներշնչում և ունեն ծրագրի մեկնարկման ավելի կարճ ժամանակաշրջան այն ծառայություն մատուցողների շրջանակում, ովքեր դիտում են Blue Board-ի գրանցումները:

    Այն անդամները և այլ օգտվողներ (ինչպես օրինակ ստորև ներկայացված ները), ովքեր ունեն և Blue Board էջ (կարծիքներ ծառայություններ մատուցողներից) և WWA (կարծիքներ պատվիրատուներից), կարող են երկուսն էլ ցուցադրել իրենց հատկագրերում` WWA-ը ձախ կողմում, իսկ LWA-ը` աջ:

    LWA տվյալների ցուցադրման երեք տարբերակ գոյություն ունի`

    ա) Անտեսանելի բոլորի համար, այդ թվում` հատկագրի տիրոջ

    Սա սկզբնադիր պայմանն է: Հատկագրի տերերը կտեսնեն միայն «ցուցադրել LWA հնարավորությունները» կոճակը, որը թույլ կտա նրանց տեղափոխվել դեպի ցուցադրման հաջորդ պայմանը:

    Ահա թե ինչ կտեսնի հատկագրի տերը`



    բ) Տեսանելի միայն հատկագրի տիրոջ համար

    «Ցուցադրել LWA հնարավորությունները» կոճակը սեղմելուց հետո LWA վիճակագրությունը տեսանելի կդառնա հատկագրի տիրոջը, ով հնարավորություն ունի կրկին վերադառնալ նախկին (անտեսանելի) վիճակին կամ դարձնել այն տեսանելի նաև այլ այցելուների համար:

    Ահա թե ինչ կտեսնի հատկագրի տերը`



    Այս երկու դեպքերում հատկագիրն այցելողները չեն տեսնի LWA-ին վերաբերվող որևէ տվյալներ`



    գ) Տեսանելի բոլորի համար

    Երբ հատկագրի տերը կտտացնի «Ցուցադրել բոլորին» կոճակը, LWA վիճակագրությունը կցուցադրվի բոլոր այցելուներին:

    Այս դեպքում հատկագրի տերը կտեսնի հետևյալը`



    Իսկ հատկագիրն այցելողները կտեսնեն`



    Մուտքերի քանակը ցուցադրող հղումը կտանի այցելուներին Blue Board-ի համապատասխան էջ, իսկ «Կատարել LWA գրանցում» հղումը կտանի նրանց ուղղակիորեն դեպի այն էջը, որտեղ նրանք կարող են գրառում թողնել համապատասխան ձևում կոնկրետ պատվիրատուի համար:


  • 3.12 - How can I affiliate a profile to a Blue Board record?

    To affiliate a profile to certain Blue Board record, please submit a support request to ProZ.com Staff to ask for the affiliation to be made. Please provide the link of the Blue Board record and the profile you would like to affiliate.


  • 3.13 - Ինձ համատեղ գործունեությամբ կապել են մի պատվիրատուի հետ, ում հետ ես կապ չունեմ: Ի՞նչ կարող եմ ես անել:

    Եթե Ձեր հատկագիրը համատեղ գործունեությամբ կապել են մի պատվիրատուի հետ, ում հետ Դուք կապ չունեք, խնդրում ենք աջակցության խնդրանք ներկայացնել` այդ համատեղ գործունեության կապը հեռացնելու համար:

    Հիշեք, որ Blue Board տվյալների հետ հատկագրերի համատեղ գործունեության կապը այլ գործառույթներից բացի հաստատվում է նաև` հատկագրի կողմից տվյալ պատվիրատուի անունով տեղադրված աշխատանքների հիման վրա:


  • 3.14 - Ծառայություն մատուցողը չվճարման բողոք է տեղադրել իմ Blue Board տվյալներում: Ի՞նչ կարող եմ ես անել:

    Եթե ծառայություն մատուցողը չվճարման բողոք է տեղադրել Ձեր Blue Board տվյալներում, և այդ խնդիրն արդեն լուծվել է, կարգադրեք ծառայություն մատուցողին կապվել անձնակազմի հետ աջակցության խնդրանքի միջոցով և հաստատել, որ վճարումն արդեն կատարվել է և որ խնդիրը կարող է համարվել լուծված:

    Եթե խնդիրը չի լուծվել, ապա պետք է լուծեք այն: Հիշեք, որ Աշխատանքի տեղադրման կանոնները պահանջում են, որ վճարման պայմանավորվածությունները իրագործվեն: Խնդիրը լուծվելուն պես` խնդրեք, որ ծառայություն մատուցողը կապվի անձնակազմի հետ և հաստատի իրավիճակը:

    Վերջապես, եթե չվճարումը պայմանավորված է ծառայություն մատուցողի կողմից տրամադրած աշխատանքի որակով կամ աշխատանքը ժամանակին չներկայացնելով, խնդրում ենք կապվել կայքի անձնակազմի հետ աջակցության խնդրանքով և ներկայացնել էլ. փոստի նամակագրությունը, որտեղ ծառայություն մատուցողը տեղեկացվել է այդ մասին: Ի նկատի ունեցեք, որ նամակագրությունը պետք է ներկայացվի .eml կամ .msg ձևաչափերով, որը թույլ կտա Proz.com-ին այն վավերացնել (այդ ձևաչափերը պահպանում են էջագլխում բոլոր սկզբնական կոդավորումները): Եթե վստահ չեք, թե ինչպես է պետք ձեռք բերել նիշքերը այդ ձևաչափերով, կարող եք մատչելի նկարագրություն գտնել այստեղ` here:


  • 3.15 - Is it possible to contest a non-payment report before it is made public?

    As of April 2016, if you are a corporate member of ProZ.com and receive a non-payment report on your company’s Blue Board record, then you will be notified by site staff via email before that entry is made publicly visible. If the entry is not in line with the rules for leaving Blue Board feedback as described in http://www.proz.com/faq/2995#2995, or if the non-payment report is no longer valid, then you will be given the opportunity to provide the relevant correspondence to prove this.

    See the announcement »


  • 3.16 - Is there a way for me to leave feedback for a service provider who has worked for me?

    Outsourcers may rate their willingness to work again (WWA) with service providers.



  • Main - Top


  • 4 - Blue Board-ի դիմումների համակարգ

  • 4.1 - Ի՞նչ է իրենից ներկայացնում Blue Board-ի դիմումների համակարգը:

    Blue Board-ի դիմումների համակարգը հնարավորություն է ընձեռնում ուսումնասիրել և ընդունել դիմումներ, ներկայացված անհրաժեշտ որակավորման չափանիշներին համապատասխանող ProZ.com-ի անդամների կողմից:


  • 4.2 - For Service providers:

  • 2.1 - Որտե՞ղ կարող եմ ես գտնել պատվիրատուների, ովքեր թարգմանիչների և/կամ մեկնաբանների դիմումներ են փնտրում:

    Կարող եք գտնել պատվիրատուների ցուցակը, ովքեր դիմումներ են փնտրում թարգմանիչների և/կամ մեկնաբանների կողմից, այստեղ` Applications page:

    Հաշվի առեք, որ կցուցադրվեն միայն այն պատվիրատուները, որոնց Դուք խորհուրդ եք տվել դիմել:

    Դիմումը ներկայացնելու համար պետք է պարզապես կտտացնել Դիմել հիմա և լրացնել դիմումի ձևը:


  • 2.2 - Որտե՞ղ կարող եմ ես տեսնել իմ կողմից ներկայացրած դիմումների ցանկը:

    Որևէ ժամանակահատվածի ընթացքում ներկայացված դիմումները չեն գրանցվում: Սակայն եթե արդեն դիմում եք ներկայացրել որևէ Blue Board պատվիրատուի համար, Ձեր ներկայացրած դիմումի ամսաթիվը պետք է երևա դիմումներ էջի «Գործողություններ» սյունակում:


  • 2.3 - Որքա՞ն դիմում եմ կարող ուղարկել:

    Կայքի անդամները կարող են ուղարկել անսահմանափակ քանակության դիմումներ ամիսը մեկ անգամ: Այնուամենայիվ, հարկավոր է սպասել 90 օր` նախքան նույն պատվիրատուին մեկ այլ դիմում ներկայացնելը:

    Եթե Ձեր դիմումը չի ընդունվել պատվիրատուի կողմից, մինչ այդ Դուք չեք կարողանա մեկ այլ դիմում ներկայացնել:


  • 2.4 - Ինչու՞ ես չեմ կարող ուղարկել իմ դիմումը:

    Blue Board-ի դիմումների համակարգը նախատեսված է միայն ProZ.com-ի անդամների համար: Որպես այս համակագի մի մաս դիմումներ կարող են ներկայացնել միայն լիիրավ մասնագետ, կորպորատիվ և մասնակի անդամները:

    Պատվիրատուները նաև կարող են սահմանափակել դիմողների հասանելիությունը ըստ լեզվական զույգի (զույգերի), մայրենի լեզվի (լեզուների), աշխատանքային/մասնագիտական ոլորտի (ոլորտների) և բնակության երկրի:


  • 2.5 - Եթե ես ուղարկեմ իմ դիմումը և այն չընդունվի, կտեղեկացվե՞մ այդ մասին:

    Պատվիրատուները հնարավորություն ունեն ընդունել կամ մերժել դիմումներ և ըստ ընտրության էլ. նամակներ ուղարկել դիմողներին:


  • 2.6 - Կարո՞ղ եմ օգտագործել իմ էջում տեղադրված տեղեկատվությունը դիմում ներկայացնելիս:

    Կայքի անդամները հնարավորություն ունեն ավտոմատ կերպով տեղեկություններ ներկայացնել իրենց ProZ.com-ի կայքէջերից, մասնավորապես՝ KudoZ միավորների, ProZ.com-ի պատվերների պատմության, հեռախոսահամարի և այլ դաշտերից:



  • Main - Top


  • 4.3 - For outsourcers:

  • 3.1 - Որտե՞ղ կարող եմ կարգավորել դիմումների ընդունման իմ նախընտրությունները:

    Պատվիրատուները, որոնք ունեն իրենց հաշիվներին կից Blue Board-ի մատյաններ, կարող են սկսել ընդունել դիմումներ, կարգավորելով իրենց նախընտրությունները Պատվիրատուների կառավարման կենտրոնի "Դիմումների ընդունման նախընտրություններ" ներդիրում:


  • 3.2 - Ինչու՞ ես չեմ կարողանում կարգավորել իմ "Դիմումների ընդունման նախընտրությունները":

    ProZ.com-ի անձնակազմը իրեն իրավունք է վերապահում սահմանափակել Blue Board-ի դիմումների համակարգի օգտագործումը: Blue Board-ում քիչ քանակության գրառումներ ունեցող ընկերությունները չեն կարող կարգավորել իրենց "Դիմումների ընդունման նախընտրությունները": Մուտքը նաև արգելված է այն պատվիրատուների համար, որոնց մատյաններում հրապարակված են չվճարման մասին բաց հայտարարություններ:


  • 3.3 - Որտե՞ղ կարող եմ դիտել ինձ ուղարկված դիմումները:

    Պատվիրատուները կարող են դիտել իրենց ուղարկված դիմումները` սեղմելով "Ստացված դիմումներ" ներդիրը Պատվիրատուների կառավարման կենտրոնում:



  • Main - Top






    The Blue Board
    Database of outsourcers with feedback from service providers

    What is the Blue Board?

    The Blue Board is a searchable database of language job outsourcers with feedback from service providers.

    Learn more

    Your current localization setting

    հայերեն

    Select a language

    Jobs
    • All of ProZ.com
    • Բառերի որոնում
    • Պատվերներ
    • Ֆորումներ
    • Multiple search