Ինչի վրա են աշխատում թարգմանիչները

Տեղեկատվություն տարածեք այն մասին, թե ինչի վրա եք աշխատում՝ ձեր աշխատանքը խթանելու և ժամանակի ընթացքում ձեր ծրագրի պատմությունը հետևելու համար: Քննարկեք այս առանձնահատկությունը:

Թարգմանչական ի՞նչ նախագծի վրա եք այժմ աշխատում:

Ո՞րն է «Ինչի՞ վրա եմ աշխատում» գործառույթը:

«Ինչի վրա եմ աշխատում» գործառույթը ProZ.com-ի նոր ծառայություն է, որը թարգմանիչներին հնարավորություն է տալիս այլ թարգմանիչների հետ կիսվել այն ծրագրերի նկարագրությամբ, որի շուրջ նրանք հիմա աշխատում են:

Ինչո՞ւ է թարգմանիչը ցանկանում ուրիշներին ասել, թե ինչպիսի աշխատանք է կատարում:

Միգուցե սոցիալական և ցանցային պատճառներից ելնելով: Կամ գուցե հաստատելու իրենց ավարտված ծրագրերի ցուցակը կամ իրենց իսկ համար, կամ ուրիշներին տեղյակ պահել իր կատարած աշխատանքի տեսակի մասին:

Ի՞նչ տեսակի նյութն է հարմար տեղադրել «Ինչի վրա եմ աշխատում» գրառման միջոցով:

«Ինչի վրա եմ աշխատում» գործառույթը տրամադրվում է հատուկ Ձեր աշխատած ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու համար: Անդամներին խնդրում են զերծ մնալ գրառումներ կատարելուց, որոնք չեն առնչվում այն ​​ծրագրերին, որոնց վրա աշխատում են:

Ինչ վերաբերում է լրացուցիչ աշխատանքներին, օրինակ՝ հաշիվ-ապրանքագրերին, մարքեթինգին և այլն, արդյո՞ք այդ տեսակն էլ է կարելի տեղադրել:

Իրականում ոչ: Այս գործառույթը նախատեսված է տեղեկատվության փոխանակման և գրանցման համար միայն իրական գրավոր (կամ բանավոր) թարգմանության ծրագրերի վերաբերյալ, որոնց վրա դուք աշխատում եք:

«Ինչի վրա եմ աշխատում» գրառումների վրա հայտնվում են տերմիններ: Որտեղի՞ց են դրանք:

Թարգմանիչներին տրվում է «Ներկայացուցչական տերմիններ» ներառելու տարբերակը իրենց «Ինչի վրա եմ աշխատում» գրառումներում: Սա օգնում է ուրիշներին հասկանալ կատարված աշխատանքի տեսակը:

Որտեղ են հայտնվում «Ինչի վրա եմ աշխատում» գրառումները:

«Ինչի վրա եմ աշխատում» գրառումները, որոնք արվում են «հանրային» ռեժիմով, մյուսները կարող են դիտել ProZ.com-ի, ProZ.com բջջային հավելվածի, TM-Town-ի և այլ բաժիններում:

Ցուցադրվելուց բացի`« Ինչի վրա եմ աշխատում »գրառումները ինչ-որ կերպ օգտագործվո՞ւմ են:

ProZ.com-ի գրացուցակն օգտագործող աութսորսները կարող են թարգմանիչներ որոնել՝ օգտագործելով «Ինչի վրա եմ աշխատում» գրառումների հիմնաբառերը, որոնք հրապարակվել են: Գրացուցակի օգտվողները կարող են նաև որոնման արդյունքները սահմանափակել միայն այն թարգմանիչներով, ովքեր օգտագործել են «Ինչի վրա եմ աշխատում»՝ նախորդ 30/90/և ավելի օրվա ընթացքում նախագծերի վերաբերյալ աշխատանքները զեկուցելու համար:

Մյուսները կարո՞ղ են արձագանքել «Ինչի վրա եմ աշխատում» գրառումներին:

Կարող եք մուտքագրել պատասխանը, ինչպես նաև օգտագործել առկա պատասխաններից մեկը՝ «Հրաշալի է» և «Ես էլ եմ աշխատում»: Հնարավոր է նաև անձնական կապ հաստատել հեղինակների հետ՝ իրենց պրոֆիլային էջերի միջոցով:

Ինչո՞ւ ինչ-որ մեկը կցանկանա կապվել այն անձի հետ, ով տեղադրում է «Ինչի վրա եմ աշխատում» գրառում:

Օրինակ, հաճախորդը կարող է պատահաբար փնտրել թարգմանիչ ձեր պրոֆիլով և հետաքրքրվել ձեր նկարագրած աշխատանքով: Նմանապես, թարգմանիչներից մեկը կարող է առաջարկել այդպիսի նախագծի համար օգտակար ռեսուրս, փոխանակել համապատասխան փորձ, կարծիքներ և այլն:

Ո՞վ կարող է տեղադրել «Ինչի վրա եմ աշխատում» գրառումը:

ProZ.com–ի միջոցով կարող են գրառում հրապարակել միայն ProZ.com–ի լիարժեք պրոֆեսիոնալ անդամները: TM-Town-ի միայն պրոֆեսիոնալ լիարժեք անդամները կարող են գրառում հրապարակել TM-Town-ի միջոցով: «Թարգմանիչներ առանց սահմանների» ընկերության կամավորները կարող են գրառումներ հրապարակել «Թարգմանիչներ առանց սահմանների» թարգմանչական կենտրոնի հարթակի միջոցով: Գրառումը հնարավոր է նաև ProZ.com բջջային հավելվածի և API գործընկերների միջոցով (օրինակ`CafeTran):

Անդամ չհանդիսացողները կարո՞ղ են ինչ-որ կերպ օգտվել այս հատկությունից:

Անդամ չհանդիսացողները կարող են կարդալ և արձագանքել ուրիշների կողմից արված գրառումներին:

Ի՞նչ նախագծեր կարելի է նշել «Ինչի վրա եմ աշխատում» բաժնում:

Ցանկացած թարգմանչական նախագիծ: Որքան ավելի հետաքրքիր կամ բարդ է նախագիծը, այնքան ավելի հետաքրքիր կլինի այն հրապարակել:

Իսկ գաղտնի տեղեկատվությո՞ւնը:

Գաղտնի տեղեկատվությունը չպետք է բացահայտվի:

Արդյո՞ք «Ինչի վրա եմ աշխատում» գրառումները վերահսկվում են մոդերատորի կողմից:

Այո։ Անհամապատասխան գրառումները կամ գրառումները, որոնք կապված չեն գրավոր կամ բանավոր թարգմանության հետ, կարող են հեռացվել:

Եթե ​​ես ինչ-որ բան տեղադրեմ «Ինչի վրա եմ աշխատում»-ի միջոցով, ապա ո՞վ կարող է դա տեսնել:

Երբ «Ինչի վրա եմ աշխատում» բաժնում նշում եք մի նախագիծ, դուք նաև նշում եք՝ այն անձնական, թե տեսանելի լինի բոլորի համար։ Անձնական գրառումները տեսանելի են միայն ձեզ համար (և, հետևաբար, հիմնականում անձնական գրառումներ պահելու համար են)

Ինչպե՞ս կարելի է «Ինչի վրա եմ աշխատում» բաժինն օգտագործել անձնական գրառումներ կատարելու համար:

«Ինչի վրա եմ աշխատում»-ը զուտ գրառումների պահպանումն օգտագործելու նպատակով ընտրեք «անձնական» համօգտագործման կարգավորումը: Դուք կկարողանաք վերադառնալ նախագծերի ցանկ՝ հիշեցնելու ձեզ նախկինում կատարած աշխատանքի մասին:

Որտեղի՞ց կարող եմ օգտագործել «Ինչի վրա եմ աշխատում» հնարավորությունը:

Դուք կարող եք կատարել և կարդալ «Ինչի վրա եմ աշխատում» գրառումները ProZ.com-ից, ProZ.com բջջային հավելվածից և TM-Town-ից: