Սպասարկելով թարգմանիչների` աշխարհի խոշորագույն համայնքին, ProZ.com-ը տրամադրում է էական ծառայությունների, ռեսուրսների և փորձառությունների համակողմանի մի ցանց, որոնք բարելավում են իր անդամների կյանքը։ Այստեղ առաջարկում ենք ամենահիմնական հնարավորություններից մի քանիսի ցանկը և ամփոփ տեղեկություններ դրանց մասին։
KudoZ ցանցը թարգմանիչներին և այլոց տրամադրում է տերմիններ և կարճ դարձվածքներ թարգմանելու կամ բացատրություններ տալու գործում միմյանց օգնելու համակարգ: Մինչ օրս 3,903,414 թարգմանական հարց է տրվել: Այդ բոլոր հարցերից և առաջարկված թարգմանություններից ստեղծվել է շատ օգտակար որոնելի շտեմարան:
ProZ.com-ը թարգմանիչների համար հանդիսանում է նոր պատվիրատուներ գտնելու թիվ մեկ աղբյուրը: Գրավոր և բանավոր թարգմանության պատվերների հայտարարությունները զետեղվում են աշխատանքների համակարգի միջոցով, իսկ հետաքրքրված մասնագետները կարող են գնառաջարկ ներկայացնել: Ի հավելումն աշխատանքների հայտարարություններ զետեղելու համակարգի՝ կա նաև արտահաստիքային գրավոր և բանավոր թարգմանիչների որոնման հնարավորությամբ օժտված գրացուցակ, որից կարելի է օգտվել լեզվի մասնագետներ գտնելու համար:
Գոյություն ունեն ProZ.com ժողովներ, վերապատրաստման դասընթացներ (առցանց և ցանցից դուրս) և «powwow-ներ (նույն տարածքում բնակվող ProZ.com-ի օգտվողների ոչ պաշտոնական հավաքույթներ), որոնք անցկացվում են ամբողջ աշխարհում: Այդ միջոցառումները լավ միջոց են ձեր հմտությունները կատարելագործելու, նոր մասնագետների հետ ծանոթանալու և հաճելի ժամանցի համար:
Blue Board-ը լեզվաբանական ծառայություններ պատվիրողների որոնելի շտեմարան է, որտեղ պատվեր կատարողները կարող են իրենց կարծիքները թողնել նրանց մասին: Որևէ պատվիրատուի հետ աշխատած՝ ProZ.com-ի օգտվողները կարող են 1-ից 5 միավորով գնահատել տվյալ պատվիրատուի հետ «կրկին աշխատելու հավանականությունը» և կարճ կարծիք գրել վերջինիս մասին: Նոր հաճախորդից պատվեր ընդունելուց առաջ խորհուրդ ենք տալիս ստուգել վերջինիս մասին արձագանքները ավելի քան %315 000 պատվիրատու պարունակող Blue Board-ում:
Հարցերի քննարկումներ ֆորումներում, որոնք վերաբերում են գրավոր կամ բանավոր թարգմանիչներին, օրինակ՝ Տեղայնացում, Տեխնիկական օգնության CAT ծրագրեր, Ինչպես սկսել, SԵնթագրություն և այլն: