Կայքի կանոնները
ProZ.com-ից օգտվելու կանոններ
Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։
Կարգը
Կայքի կանոնը
| 1.1 |
KudoZ-ն միայն բառերի հարցում օգնություն ստանալու համար է նախատեսված։
Այս էջը գովազդի, քննարկման կամ բառերի թարգմանության հարցում օգնություն ստանալուց կամ տրամադրելուց տարբեր նպատակներով օգտագործելն արգելված է։ |
| 1.2 |
KudoZ-ի շրջանակները սահմանափակված են լեզվով։
KudoZ-ի հետ առնչվող բոլոր ուղերձները պետք է սահմանափակվեն տվյալ բառի շրջանակներով։ KudoZ-ում, ինչպես այլ վայրերում, անձնական բնույթի դիտողություններն արգելված էն։ |
| 1.3 |
1.3. Տեքստերի ներմուծման վանդակները պետք է օգտագործվեն միայն այն նպատակներով, որոնց համար դրանք նախատեսված են։
Օրինակ՝
|
| 1.4 |
Բառացանկի ձևը պետք է պահպանվի։
KudoZ-ի հարցերի և պատասխանների վրա հիմնված սևագիր բառացանկերը ստեղծվում են ավտոմատ կերպով։ Այդ պատճառով, բառեզրերի համար նախատեսված վանդակներում չպետք է մուտքագրվեն այնպիսի արտահայտություններ, ինչպես «Տես ստորև», չակերտներ, անհարկի մեծատառեր և ցանկացած այլ բան, որը բառարաններում չի օգտագործվում։ |
| 1.5 |
Care should be taken not to disclose confidential information in KudoZ postings.
In most cases, client names should not be disclosed in a KudoZ posting. Consideration should also be given to whether the term or context would disclose confidential information by its nature. |
Վերոհիշյալ կանոններին խստիվ հետևելը պարտադիր պայման է մշտապես կայքից օգտվելու իրավունք ունենալու համար։
ԿիրարկումըԱնձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը;
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար;
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն;
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի;
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները;
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից):
Անդամության դադարեցումը
Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:
Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:
Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:
Պատվիրատուների նկատմամբ կիրառվում է կայքեջի Դադարեցման քաղաքականությունը:
Պարզաբանում
Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել: