Կայքի կանոնները
ProZ.com-ից օգտվելու կանոններ
Հետևյալ կանոնները ստեղծվել են՝ ProZ.com-ի թարգմանական աշխատավայրում հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և պահպանելու համար։ Այս կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք այդ կանոնները և համաձայն եք դրանց հետ։
Կարգը
Կայքի կանոնը
1 |
ProZ.com-ը լեզվական ծառայությունների աշխատավայր է։
Այս կայքը լեզվի հետ աշխատող կամ լեզվական ծառայությունների կարիք ունեցող անձանց համար նախատեսված մասնագիտական հավաքատեղի է։ Որպես կանոն, բանավոր կամ գրավոր թարգմանության կամ այլ լեզվական հարցերի և այդ ծառայությունների տրամադրման հետ չառնչվող նյութեր հրապարակելն արգելված է։ [ Մանրամասների և հնարավոր բացառությունների համար, տե´ս այս կայքի Շրջանակների սահմանումը ]։ |
2 |
Օգտվողներից ակնկալվում է փոխադարձ հարգանք, պրոֆեսիոնալիզմ և արդարացի վերաբերմունք ցուցաբերել։
Կայքի օգտվողներից ակնկալվում է միմյանց նկատմամբ քաղաքավարի և բարեկիրթ լինել՝ թե´ հրապարակային ուղերձներում, թե´ մասնավոր նամակագրության մեջ։ Վիրավորանքը և հարձակումները, ինչպես նաև որևէ մեկին ցուցում տալը, որ չօգտվի կայքից, անհանդուրժելի են։ Անհանդուրժելի է նաև KudoZ-ում, թարգմանիչների ցուցակում կամ որևէ այլ վայրում անարդար առավելություն ստանալու նպատակով ձեռք առնված ցանկացած գործողություն, լինի դա մեկ օգտվողի, թե խմբի կողմից։ |
3 |
Գովազդելն արգելված է։
ProZ.com-ը կայքի հատուկ առանձնացված մասերում վճարովի գովազդ է տրամադրում։ Ֆորումներում զետեղված, անձնական էջերից ուղարկվող կամ որևէ այլ կերպ հրապարակվող չարտոնված գովազդն արգելված է։ Մրցակից կայքերի մասին քննարկումները նույնպես արգելված են՝ քանի որ նախկինում չարաշահման դեպքեր են եղել։ |
4 |
Վիրավորական արտահայտություններն արգելված են։
|
5 |
Մեծատառերը հարկավոր է չափավոր կերպով օգտագործել։
Եթե մեծատառեր օգտագործելն անհրաժեշտ չէ, գրեք փոքրատառերով։ Միայն մեծատառերով գրելը հավասարազոր է բղավելուն։ |
6 |
Իրականության խեղաթյուրումը և խաբեությունն արգելված են։
ProZ.com-ից կարելի է օգտվել՝ առանց Ձեր անունը բացահայտելու։ Սակայն այլ անձանց նմանակելը, կեղծ ինքնություն օգտագործելը կամ որևէ այլ կերպ ուրիշներին մոլորության մեջ գցելու փորձերն անհանդուրժելի են։ |
7 |
Մեկ հոգու մեկ անձնական էջ է թույլատրված։
Սահմանափակումները շրջանցելու կամ առավելություն ստանալու նպատակով նոր անձնական էջ ստեղծելն արգելված է։ (Սակայն թույլատրվում է ունենալ մեկ անձնական էջ Ձեզ համար, իսկ մեկ այլ անձնական էջ՝ Ձեր գրանցված ձեռնարկության համար։) |
8 |
Discussion of administrative actions taken by moderators or site staff should be carried out solely via the site's online support system.
Administrative actions include rules enforcement actions in the forums and KudoZ, warnings or restrictions on posting or other rights, editorial adjustments to topic subject lines, the locking of certain forum threads, selection of topics to be featured on the home page, etc. For further clarification, see this FAQ. |
Վերոհիշյալ կանոններին խստիվ հետևելը պարտադիր պայման է մշտապես կայքից օգտվելու իրավունք ունենալու համար։
ԿիրարկումըԱնձնակազմի անդամները և մոդերատորները կարող են, կայքի կանոնները կիրարկելու նպատակով, ձեռք առնել հետևյալ միջոցներից որևէ մեկը;
*էլ. ուղերձ ուղարկել օգտվողներին՝ որոշակի կանոնների վրա նրանց ուշադրություն հրավիրելու համար;
*չհաստատել (կամ հեռացնել/թաքցնել) այն հրապարակումները, որոնք խախտում են կայքի որևէ կանոն;
*կայքի կանոնների մասին հիշեցնող հայտարարություն ստեղծել, որն օգտվողը կտեսնի, ամեն ամգամ, երբ որոշակի գործողություն կատարի;
*ժամանակավորապես կամ մշտապես կասեցնել կայքի որոշակի հնարավորություններից օգտվելու իրավունքը, որոնք օգտագործելիս խախտվել են կայքի կանոնները;
*հեռացնել օգտվողի անձնական էջը կամ դադարեցնել անդամությունը (միայն կայքի անձնակազմի կողմից):
Անդամության դադարեցումը
Կայքի կանոնների լուրջ խախտման բացառիկ դեպքերում ProZ.com-ի անձնակազմի անդամները կարող են անմիջապես դադարեցնել անձնական էջի գործունեությունը (և անդամակցությունը): Մեծ մասամբ դադարեցման համար ProZ.com-ը կիրառում է «դեղին քարտ/կարմիր քարտ» սկզբունքը, որը նման է ֆուտբոլում «դեղին քարտ/կարմիր քարտ» ցույց տալուն:
Դեղին և կարմիր քարտերը ցույց են տրվում միայն անձնակազմի կողմից: Նշվում է խախտված կանոնի համարը և քարտը ցույց տալու ամսաթիվը: «Դեղին քարտ» կամ «Կարմիր քարտ» բառեզրերը կիրառվում են բացառիկ դեպքերում միայն։ Եթե էլ. ուղերձ է ուղարկվում, ապա պայմանները հայտնվում են առարկայի տողում:
Դեղին քարտ ստանալուց հետո օգտվողը կարող է շարունակել օգտվել կայքից (երբեմն որոշակի սահմանափակումներով), սակայն հետագա խախտումների դեպքում նրա անդամությունը կդադարեցվի: Նա, ում անձնական էջը հեռացվել է, չի կարող կրկին անդամագրվել ProZ.com-ին:
Պատվիրատուների նկատմամբ կիրառվում է կայքեջի Դադարեցման քաղաքականությունը:
Պարզաբանում
Վերոհիշյալ կանոնների կամ դրանց կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք աջակցման տոմսակ ուղարկել: